«Փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է, այս պահին բանակցություններ չեն ընթանում». Վերին Շորժայի գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանի խոսքով՝ գյուղում իրավիճակի փոփոխություն չկա, ինչպես մայիսի 12-ից թշնամին գյուղի ուղղությամբ առաջ էր եկել, այնպես էլ շարունակում է մնալ առաջ եկած հատվածում։
«Որևէ փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է։ Այս պահին բանակցություններ չեն ընթանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը։
Ըստ նրա, թշնամին մինչև այս պահը կրակոցներ չի արձակել, գյուղում էլ բնակիչները հանգիստ են։
«Մինչև այս պահը սադրանքներ չեն եղել, բնակիչները հանգիստ են, հենց այս պահին ցանքս ենք անում»,- եզրափակեց Վերին Շորժայի գյուղապետը։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով