Դուք հեղաշրջման փորձի զոհը չեք, դուք հենց հեղաշրջման փորձն իրականացնողն եք. քուրդ պատգամավորը՝ Թուրքիայի իշխանություններին
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակ, Ուրֆայից ընտրված պատգամավոր Օսման Բայդեմիրը մեղադրել է իշխանություններին կանխամտածված կերպով հեղաշրջման փորձ բեմականացնելու համար:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Բայդեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները ոչ թե հեղաշրջման փորձի զոհն են, այլ դրա իրականացնողը:
«Հեղաշրջում անողը դո՛ւք եք: Դուք հեղաշրջման փորձի զոհը չեք, դուք հենց հեղաշրջման փորձն իրականացնո՛ղն եք: Դո՛ւք եք իրականացրել հեղաշրջման փորձը, որը նախագահ Էրդողանը որակում է որպես Ալլահի պարգև», - ասել է Բայդեմիրը:
Քուրդ պատգամավորը նաև շեշտել է, որ հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման անդամներին 12 տարի շարունակ աջակցողը հենց Էրդողանի իշխանությունն է եղել:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի