«Հենց այս պահին դաշտում եմ, թուրքերից 500 մետր հեռավորության վրա գարի եմ ցանում»․ Վերին Շորժայի համայնքապետ
«Նույն իրավիճակն է, ոնց գիտեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ թշնամու առաջ գալու և գյուղի վերևի հատվածում տեղակայվելու հարցին։
Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Վերին Շորժայի հատվածում շատ են թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ թե՛ հակառակորդի, թե՛ մեր զորքերի վերաբերյալ որևէ տեղեկություն չի կարող տրամադրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և առաջարկեց այդ հարցերով դիմել Պաշտպանության նախարարությանը։ Իսկ ինչ վերաբերում է գյուղում տիրող իրավիճակին, ասաց․
«Հենց այս պահին, որ զրուցում եք ինձ հետ, ես դաշտում եմ, գարի եմ ցանում, հենց թուրքերից 500 մետր հեռավորության վրա։ Այդ բարձունքը, որտեղ հիմա նրանք են, դաշտից գտնվում է ընդամենը 500-600 մետրի վրա․․․ Մեր տղերքը լրիվ տարածքով մեկ կանգնած են»։
Արտյոմ Երանոսյանը նաև վստահեցրեց, որ Վերին Շորժայում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, որևէ խուճապ չկա, երեխաներն էլ դպրոց են հաճախում։
Վերին Շորժայի համայնքապետից հետաքրքրվեցինք, թե արդյոք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր եղե՞լ է գյուղում, բանակցություններ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ, սակայն մեր զրույցն ընդհատվեց վատ կապի պատճառով։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել, պատճառաբանելով, թե դրանք իր տարածքներն են, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել՝ Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով