Իմ տեղեկություններով` Սև լճի տարածքում`Սյունիքում, ադրբեջանցիները չորս դիրք կունենան ու 60 զինվոր. Վահե Հակոբյան
Իմ ունեցած տեղեկություններով` Սյունիքի մարզում ադրբեջանական չորս դիրք կլինի` յուրաքանչյուրում 15֊ական զինվոր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ,«Վերածնվող Հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Այսօրվա բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սև լճի տարածքում ունենալ հավասարաչափ ուժեր. չորս դիրք կունենան ադրբեջանցիները, չորս դիրք հայկական կողմը։ Աբսուրդն այն է, որ իրենք են պարտադրում, թե մենք քանի զինվոր ու դիրք ունենանք մեր հողում։ Ի դեպ, այսօրվա ունեցածն էլ, լավ, թե վատ, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մուրադովի ջանքերով»,- ասաց Վահե Հակոբյանը։
Դիտարկմանը, թե փաստացի ադրբեջանցիները հատեցին ՀՀ պետական սահմանն ու մնացին այստեղ, Վահե Հակոբյանն ասաց` այո. «Ստացվում է՝ ոչ միայն հետ չգնացին, այլ դիրք ու զինվոր են ունենում»։
Սյունիքի նախկին մարզպետը կարծիք հայտնեց, որ սա դեռ գծագրվածի մի մասն է, սա դեռ ամենը չէ, սա զուտ պայմանավորվածության մի մասն է, ինչը անգործունակ իշխանությունը փորձում է ներկայացնել որպես ձեռքբերում, այնինչ, ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ պետական սահմանը, դուրս հանել ադրբեջանցիներին, որոնք եկան ու փաստորեն մնացին։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով