Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ. 8 մարդ հիվանդանոցում է. ԱՆ
Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ, արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք, որից այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գորոծոնով պայմանավորված բռնկումներին:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն
Կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն Ղազարյան
Նազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը
Թրամփին դուր չի եկել Պուտինի նստավայրի վրա ուկրաինական հարձակումը. Զելենսկին դա «ՌԴ հերթական սուտ» է...
Դերասան Ջորջ Քլունին և ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացել