Երկրաշարժ` Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք. ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ
Սույն թվականի օգոստոսի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:07-ին (Գրինվիչի ժամանակով` 01:07-ին), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:51-ին երկրաշարժ էր գրանցվել Ամասիա քաղաքից 8 կմ արևելք։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 3-4 բալ։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի