Գլխավոր շտաբը՝ զորամասերում «տագնապների» մասին
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը քիչ առաջ գրել է, որ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել, և որ Վանաձոր քաղաքի զորամասից «տագնապ» հրամանով դիրքեր են բարձրացնում: «Հրապարակ» կայքն էլ գրել է, որ Լուսակերտի զորամասից զորք են տեղափոխում Սյունիք:
168.am-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ Գլխավոր շտաբից:
«3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թվականի տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն: Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը:
Գնդապետ Ասատրյանը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում բաց աղբյուրներով հակառակորդին տեղեկություն տալուց:


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են