Ադրբեջանական բարքեր․ Աղջկան պարբերաբար բռնաբարել են դպրոցում, իսկ ուսուցիչները լռել են
Ադրբեջանում սարսափելի դեպք է տեղի ունեցել։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բեյլագանի միջնակարգ դպրոցի աշակերտուհուն հինգ համագյուղացիները բռնաբարել են ու տեսագրել այդ ամենը։ Դա մի քանի տարի առաջ է տեղի ունեցել։Համադասարանցիները վախեցրել են աղջկան, շանտաժով ստիպել, որ նա սեռական հարաբերություններ ունենա իրենց հետ։ Աղջիկը վախեցել է տանը պատմի, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ այդպես շարունակվել է մի քանի տարի։ Արդյունքում բռնաբարության տեսագրությունը հայտնվել է համացանցում, այդ մասին տեղեկությունները հասել են նաեւ աղջկա մորն ու տատիկին։
«Ես տանը նստած՝ մտածում էի, թե ինչպես ինքնասպան լինեմ»,- ասում է աղջիկը։
Աղջկա մոր խոսքով՝ ընտանիքը պահանջել է սպանել աղջկան։ «Նրանք ասացին՝ սպանի նրան այնպես, որ ոչինչ չզգա։ Մեկն առաջարկում էր նրան մեծ քանակությամբ քնաբեր տալ, մյուսը՝ գազը բացել, որպեսզի նա թունավորվի։ Քրոջս առաջարկել էին բացել գազը, որպեսզի եւ ես, եւ դուստրս թունավորվենք։ Ես ասացի, որ ինչ էլ պատահի, նա իմ երեխան է, ես չեմ կարող սպանել նրան։ Աղջկաս հարկադրել են անել դա։ Ես հավաքեցի պայուսակս ու մենք գիշերով դստերս հետ փախանք»,-պատմել է կինը։ Ամուսինը նույնպես պահանջել է դստերը վռնդել տնից։ Երբ կինը հրաժարվել է՝ ամուսինը լքել է ընտանիքը։ Հանցագործներից մեկի ընտանիքը կաշառք է առաջարկել, որպեսզի մայրը հետ վերցնի դիմումը։
Այդ սարսափելի հանցագործությանը հինգ մարդ է մասնակցել։ Գործով միայն երկուսն են կալանավորվել։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի