Լավրով. Ռուսաստանը մտադիր է նախանշել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլերը
Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել Ղարաբաղում առկա խնդիրների լուծման կոնկրետ քայլերը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նպատակ ունենք լիարժեք կերպով, բարեխղճորեն իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասով բոլոր համաձայնագրերը,- ասել է Լավրովը:- Երեկ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը] մենք շատ մանրամասն քննարկեցինք ընթացիկ խնդիրները: Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք նախանշել ծագող խնդիրները լուծելու կոնկրետ քայլերը: Բնականաբար, իրավիճակը հեշտ չէ, երկար տարիներ այն չի լուծվել»:
Խոսելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երկրների միջեւ «շատ հարցեր կան, բայց՝ ոչ խնդիրներ». «Դրանց թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարաբերությունները շատ հարուստ են: Դրանք ամեն օր հարստանում են՝ ընդգրկելով մարդկային գործունեության բոլոր հնարավոր ոլորտները՝ քաղաքական երկխոսությունից, առեւտրից, տնտեսությունից, ներդրումներից, մարդասիրական կապերից, կրթական, մշակութային կապերից եւ, իհարկե, միջազգային քաղաքականությունից սկսած»:
Բայրամովը հաստատել է, որ կողմերը բավականին մեծ թվով հարցեր են կուտակել` հաշվի առնելով լայն օրակարգը, այդ թվում՝ պայմանագրաիրավական բազայի ասպեկտները, միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում, Ղարաբաղի մասով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների որոշումների կատարումը:
Ռուսաստանն առաջիկայում ակնկալում է տեսնել եռակողմ աշխատանքային խմբի՝ Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային եւ տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ գործունեության առաջին արդյունքները: «Մենք բարձր ենք գնահատում երեք երկրների փոխվարչապետների եռակողմ խմբի աշխատանքը, որը, ես առաջ չեմ անցնելու եւ գնահատականներ չեմ տալու, շատ արդյունավետ է աշխատում: Մենք բոլոր հիմքերն ունենք համարելու, որ մոտ ապագայում մենք կստանանք այս աշխատանքի առաջին արդյունքները»,- ասաց նախարարը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ