Քոչարյանը մերժել է անվտանգության աշխատակիցների առաջարկը․ զրահաբաճկոն չի կրել
«Փաստ» օրաթերթը գրում է. Կիրակի օրը Ռոբերտ Քոչարյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները ձևավորեցին «Հայաստան» դաշինք: Այնուհետ Ազատության հրապարակում կայացավ դաշինքի հանրահավաքը:
Սրա հետ կապված «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ անվտանգության աշխատակիցները երկրորդ նախագահին հորդորել են զրահաբաճկոն կրել, սակայն Ռոբերտ Քոչարյանը կտրուկ հրաժարվել է՝ նշելով, որ սեփական ժողովրդի մեջ դուրս գալու համար ինքը հավելյալ անվտանգության կարիք ու անհանգստություն չունի:
Ի դեպ, այն, որ Քոչարյանն առանց զրահաբաճկոնի էր, անզեն աչքով էլ նկատելի էր, հատկապես, երբ հանրահավաքի ժամանակ նա հանեց պիջակն ու մնաց վերնաշապիկով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են