Անհասկանալի է, թե սևազգեստ մայրն ինչպես կարող է Աննա Հակոբյանին դիմավորել այդօրինակ կեցվածքով․ Մարգարիտա Խաչատրյան
«Իրավունք» թերթը գրում է. «Շուշիի ազատագրման օրը Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել էր արցախյան երկրորդ պատերազմում նահատակված զինծառայողներից մեկի ընտանիքին: Համացանցում շրջանառվող լուսանկարում հստակ երևում է, թե սգացող ընտանիքն ինչպիսի ջերմությամբ ու գորովանքով է դիմավորում վարչապետի տիկնոջը: «Իրավունքի» հետ զրույցում տեղի ունեցածի մասին իր դիտարկումներով հանդես եկավ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Մարգարիտա Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ ամեն վերք իր տիրոջն է ցավեցնում, սակայն անհասկանալի է, թե սևազգեստ մայրն ինչպես կարող է Աննա Հակոբյանին դիմավորել այդօրինակ կեցվածքով. «Ծնողի համար որդուց թանկ բան չկա, ինչ ուզում է լինի, ով ուզում է այցելի, դրանով վիշտը փարատել հնարավոր չէ: Չեմ հասկանում, թե ինչու են սևազգեստ մայրերը հրճվանքով դիմավորում այդ կնոջը, որի անունն անգամ տալ չեմ ուզում: Ինչևէ, իրենց իրավունքն է: Մեկ տարի առաջ, երբ ես ասում էի, որ արյունահեղություն է լինելու, ինձ ասում էին՝ տիկին Մարգարիտան փող է ուզում: Հիմա հասկացա՞ք՝ ով էր փող ուզում և ով է հող ուզում: Վիշտն ահավոր շատ է: Աննա՛ Հակոբյան, չփորձես հանկարծ իմ դուռը թակել, քեզ համար իմ դուռը փակ է: Իսկ Նիկոլ Փաշինյանն առանց ամոթի, առանց մեր վիշտը հարգելու, կրկին սողաց Եռաբլուր...»»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են