Նիկոլ Փաշինյանի հերթական բոցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր «չընտրության» երկրորդ արարը երեկ դարձյալ վերածեց նախընտրական շոուի։ Գեղարքունիքի մարզում նախօրեին նախընտրական ելույթներ ունեցած վարչապետի ԺՊ-ն որոշել էր ԱԺ ամբիոնից կրկնել դրանք։ Մարդ, ում մեղադրում են Արցախը հանձնելու, Սյունիքից մաս տալու, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունենալու մեջ, փորձում էր այդ ամենը «կոմպենսացնել» հարկային «հեղափոխական» քաղաքականության, տնտեսական ինչ-որ աննախադեպ ցուցանիշների եւ ասֆալտի թեմաներով։
Ասում էր, որ իրենք չեն գողանում, բայց իր նախարարների սոցիալական վիճակն այնքան է բարելավվել, որ անգամ արտաքինն է կտրուկ փոխվել՝ կերած-խմած, թանկ հագուստով, խնամված։
Այս անգամ էլ որոշ պատգամավորներ, հատկապես՝ «անկախ» պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը, նրան փիառվելու հնարավորություն տվեցին։ Բայց Փաշինյանի հերթական «բոցն» այն էր, որ՝ «եթե մենք ուզենանք էլ ընտրությունների արդյունքը կեղծել, դա չենք կարողանա»։ Փաստորեն, շատ կցանկանային, բայց քանի որ չեն կարողանալու, չեն ուզում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են