Հայաստանում խմելու ջրի սակագնի հնարավոր բարձրացումը անհիմն է
Հայաստանում խմելու ջրի սակագինը հնարավոր բարձրացումը անհիմն է։ Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Նա հիշեցրեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է առաջարկել սակագների բարձրացում՝ մեկ խորանարդ մետրի դիմաց մոտ 194 դրամ։ «Դա անընդունելի է։ Ինչո՞ւ նրանք որոշեցին, որ հենց հիմա պետք է բարձրացնեն գները եւ ինչու՞ հենց 14 դրամով»,-ասաց Չիլինգարյանը։ Նրա տեսանկյունից՝ պետք է պայքարել ջրի գողության դեմ։ «Խնդիրը նման կերպ լուծելու փոխարեն, նրանք բարձրացնում են ջրի սակագինը»,-վրդովվել է ՀԿ-ի ղեկավարը։
Օգոստոսի սկզբին Հայաստանում ջրամատակարարման միակ օպերատորը՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը (ֆրանսիական «Veolia Generale des Eaux»-ի դուստր ձեռնարկություն), հայտնել է, որ ծրագրում է դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրի սակագինը բարձրացնելու համար։ Այժմ Հայաստանում ջրի սակագինը 1 խորանարդ մետրի դիմաց 180 դրամ է (0.37 դոլար)։ Նշվում է, որ ընկերությունը ծրագրում է սակագինը հասցնել 194.3 դրամի (0.45 դոլար)։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի