Մայիսի 9-ին Արցախում շքերթ կլինի
«Հրապարակը» գրում է.
Մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են պտտվում, որ Արցախի իշխանությունները եռատոնից երկտոնի վերածված մայիսի 9-ին (որը նաեւ Շուշիի ազատագրման օրն է) Ստեփանակերտի հրապարակում մեծ համերգ են նախատեսում։ Արցախցիները վրդովված են այդ լուրերից՝ համարում են, որ 44-օրյա պատերազմից հետո համերգ կազմակերպելը մեր նահատակների հիշատակն անարգելուն համազոր բան է։ Սակայն ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը երեկ մեզ փոխանցեց․ «Գոնե այս պահին Ստեփանակերտի հրապարակում մեծ միջոցառման մասին խոսք չկա»։
Ինչ վերաբերում է օրվա այլ միջոցառումներին, ասաց՝ մշակույթի նախարարությունն է դրանցով զբաղվում, իսկ նախագահի հրամանով որեւէ հանձնաժողով չի ձեւավորվել, որը կզբաղվեր միջոցառումներով։ Մշակույթի նախարարությունից չպատասխանեցին, սակայն պարզեցինք, որ այդ օրը ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներն են պատրաստվում մեծ շքերթ անցկացնել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված։ Ստեփանակերտի օդանավակայանին մոտ Իվանյան համայնքում օրերս փորձ է անցկացվել, ներգրավված է եղել շուրջ 400 ռուս զինծառայող։ Արցախի իշխանական շրջանակները վստահեցնում են, որ շքերթը լինելու է ոչ թե Ստեփանակերտի հրապարակում, այլ՝ Իվանյան համայնքում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Սկսվել է ծիրանի արտահանումը