Երկար անքնությունը, նորմայից բարձր շոգն ու գերհոգնածությունը կարող են մարդուն ագրեսիվ քայլի դրդել
Վերջին շրջանում չտեսնված շատ ու տարօրինակ ագրեսիվ բռնությունները հանրապետությունում շատացել են, որոնք մեր հասարակությանը բնորոշ չեն. այսօր հրավիրված ասուլիսին նկատեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ հավելելով, որ չնայած դա չի նշանակում, որ ինչ-որ հանգամանքներ նպաստել են, որ ագրեսիվությունն աճի:
«Կարծում եմ՝ պատահական կուտակում էր, այնպես ինչպես մի տարի ձյուն կարող է շատ գալ, մի տարի՝ ոչ»,- ասաց նա և նշեց, որ բռնությունները միշտ էլ եղել են, ուղղակի հիմա բարձրաձայնվում է:
Հոգեբանի խոսքով՝ բռնությունների պատճառներից են հիմնականում սթրեսը, որի ազդեցության տակ կատարում է անձը այդ քայլը: «Այն անձը ով կատարում է, սովորաբար փսիխոզներ են ունենում, այսինքն՝ հիվանդագին վիճակում գտնվող անձինք են: Նույնիսկ երկար ժամանակ անքնությունը, դեպրեսիվ վիճակը կարող է նպաստել, որ նման տեսակ ագրեսիվությունն անձը դրսևորի, մնացածը հանգամանքներով են պայմանավորված»,-ասաց նա:
Սամվել Խուդոյանի խոսքով՝ մեկ այլ կարևոր հանգամանքն է նշվում ամառային շրջանը, երբ ավելանում են բռնությունները: «Ըստ էության կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ ուժեղանում է շոգը, ջերմաստիճանը նորմայից բարձրանում է, ագրեսիվության աճը բարձրանում է. սա մի հանգամանք է, որ կարող է նպաստել: Դա որոշակի դեր կարող է խաղալ, նպաստավոր ֆոն է ստեղծում, որ կատաղության կաթիլն ավելանա և որակական փոփոխություն տա: Ամառը հանգստի շրջան է, շատերը չեն գնում հանգստի, վերջին օրերին գերհոգնածություն է առաջանում և կարող է ստրեսոգեն լրացուցիչ պայման ստեղեծել, ագրեսիվության աճին նպաստել»,- ասաց նա:
Հոգեբանը նշեց, որ ընդհանուր լարվածություն չկա՝ սոցիալ-տնտեսական պայմանները չեն փոխվել: «Գուցե լինում են դեպքեր, երբ շատերը մտածում են, որ օրենքի ճանապարհով հարցերը չեն կարող լուծվել, և մարդն ինքն է որոշում Լինչի դատաստան տեսնել»,- ասաց նա:
Ըստ հոգեբանի՝ կա ևս մեկ գործոն. կնոջ դերը հասարակությունում փոխվել է, և տղամարդիկ շատ դեպքերում չեն համակերպվում այդ մտքի հետ: «Հասարակությունը փոխվել է, ժամանակները փոխվել են և պրոպագանդայի ազդեցության տակ է մի դաշտը գտնվում, մյուս կողմից էլ շրջաններում հին մտածելակերպն է, որը ևս աննշան դեր կարող է խաղալ: Կան տղամարդիկ, որ չեն ընդունում, որ կանայք կարող են լավ կարիերա անել, ավելի մեծ գումար վաստակել, դա խախտում է բալանսը, որը կարող է ագրեսիվության առիթ տալ»,- ասաց նա:
Սամվել խուդոյանը նաև նշեց, որ վերջին շրջանում հոգեբաններին դիմելու թիվը բավական մեծացել է: «Եթե հինգ-տասը տարվա համեմատությամբ ասենք, ապա տասնապատկվել է: Ամենաշատը դիմում են նևրոզների, ավելի քիչ փսիխոտիկ, շիզոֆրենիայի դեպքում, համատեղ հոգեբույժի հետ են հոգեբանները աշխատում կամ հրաժարվում են, շատացել են թեթև առօրյա հոգեբանական խնդիրներով դիմողների քանակը՝ երեխայի դաստիարակություն, հարաբերություններ, երեխա ունենալու խնդիր և այլն»,-ասաց նա:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի