Կրակոցներ Գորիսի Խնձորեսկ գյուղում. պարզվել են դեպքի հանգամանքները
Ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օգոստոսի 11-ի երեկոյան Խնձորեսկ գյուղի բնակիչներ Սամսոն Ա.-ի և Գևորգ Շ.-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են դեպքի հանգամանքները, մասնավորապես, որ օգոստոսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1970 թ. ծնված Վարդուշ Հ.-ն վիճաբանել է 2001 թ. ծնված Հարութ Շ.-ի հետ, որի ընթացքում Վարդուշ Հ.-ի ամուսինը` 1966 թ. ծնված Սամսոն Ա.-ն, ալկոհոլ օգտագործած վիճակում նախ հրել ու գետնին է գցել Հարութ Շ.-ի տատին, այնուհետև փայտով հարվածել նրա մորը` պատճառելով մարմնական վնասվածք։
Այդ ընթացքում 1997 թ. ծնված Գևորգ Շ.-ն հորը` 1971 թ. ծնված Արմեն Շ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայից վերցնելով իրեն պատկանող պնևմատիկ ատրճանակը՝ 2 կրակոց է արձակել օդ, իսկ ժամը 18-ի սահմաններում, երբ «հակառակորդ» կողմը հայհոյանքներ է տվել և քարեր նետել, Գևորգ Շ.-ն ատրճանակով սպառնացել է, որ կսպանի ու կատարել է 3 կրակոց նրանց ուղղությամբ:
Գևորգ Շ.-ն ներկայացրել է ատրճանակը: Նախապատրաստվում են նյութեր:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի