Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել»։ Մեզ ասացին, որ նրան պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ նա չճանաչված հանրապետության ղեկավար է, բայց մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Արցախի նախագահը հանդիպումներ կունենա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, եւ նրան կհասկացնեն, որ Փաշինյանի ամեն մի ցանկություն-հրահանգը կատարելը չի բխում Արցախի շահերից:
Մեր աղբյուրներն ասացին, որ Ա․ Հարությունյանը կաշկանդված է, քանի որ ֆինանսական կախվածության մեջ է ՀՀ իշխանություններից։ Խոսքը հատկապես բնակարանաշինության համար տրամադրվող գումարների մասին է: ԱՀ նախագահի՝ Մոսկվա մեկնելու լուրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նրա մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։ Նա նշեց․ «Այս պահին ասելիք չունեմ»։ Փորձեցինք հստակեցնել՝ հերքո՞ւմ է, որ մեկնել է, թե՞ հաստատում։ Ասաց․ «Մեկնաբանելու կարիք չկա», ըստ էության հաստատելով այցի փաստը։ Գաղտնի՞ այց է, որ չեք մեկնաբանում, կրկնեց՝ այս պահին որեւէ բան չեմ մեկնաբանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Սկսվել է ծիրանի արտահանումը