1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյանը՝ Սամվել Բաբայանին
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն արձագանքել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի նախօրեին արված հայտարարությանը, թե Շուշին գրավվել է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ազատագրվել է հայերի կողմից:
Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելով և բավականին բարձր գնահատելով Արցախի պաշտպանության բանակի 1-ին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Անդրանիկի Բաբայանի անուրանալի ծառայությունները Արցախի Հանրապետության պաշտպանության և նրա զինված ուժերի ստեղծման և կայացման հիրավի դժվարին գործում, այդուհանդերձ, հանուն արդարության պետք է հակադարձեմ հետևյալը.
2020թ. նոյեմբերին հնարավոր չէր Շուշին գրավել այնպես, ինպես ազատագրվեց 1992-ի մայիսին, և դա մի պարզ պատճառով. որովհետև 2020թ. Շուշին պաշտպանված էր հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից, իսկ 1992-ին՝ միայն Լաչինի միջանցքից... Ի դեպ, այն, ինչ 1992-ի մայիսին հաջողվեց կատարել Լաչինի միջանցքի ուղղությամբ Ձեր հրամանատարությամբ գործող ուժերին, ավելի մեծ հնարավորություն ունենալով՝ մեզ չհաջողվեց անել 2020-ի նոյեմբերին, այն է՝ փակել Մեծ Թաղեր-Զարդանաշեն- Ավետարանոց-Սխնախ-Քարին տակ-Շուշի բավականին երկար ու նեղ միջանցքը, մանավանդ, որ բերդաքաղաքը մյուս բոլոր ուղղություններից պաշտպանված էր... Չգիտեմ (չնայած, գրեթե, գիտեմ), թե այս ամենն ում <<բացթողման>> արդյունքն է, բայց, որ ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ Ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքում մենք ունեինք ավելի գրագետ ու հեռատես գործող ռազմաքաղաքական ղեկավարություն, քան այս դեպքում էր, գոնե, իմ կարծիքով, դա անվիճելի է...
Կներեք, ես սովորություն չունեմ նման ձևաչափով հակադարձել իմ հրամանատարներին, բայց այս անգամ, երկար մտորելուց հետո, ստիպված էի... Որովհետև 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ