Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Ռուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Մեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմանները Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-ի Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Մաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները
Հայաստան

Շուշիի ազատագրման օպերացիայի մարտական հրամանը ես եմ գրել իմ ձեռքով. Սեյրան Օհանյանը՝ Բաբայանի հայտարարության մասին

1992թ. Շուշիի ազատագրման օպերացիան ավելի քան հանրայնացված է, այն իրականացվել է գրեթե նույն ճշգրտությամբ, ինչպես գրված է եղել մարտական հրամանում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, Շուշիի ազատագրման ռազմական գործողության մասնակից, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ Շուշիի ազատագրման և հանձնման վերաբերյալ վերջին հայտարարությանը։

«Շուշիի ազատագրման օպերացիայի մարտական հրամանը ես եմ գրել իմ ձեռքով. այնպես, ինչպես գրված է, գրեթե նույն մանրուքներով էլ իրականացվել է Շուշիի ազատագրումը»,–հայտարարեց գեներալ–գնդապետը։ Օհանյանի կարծիքով՝ «Շուշիի հերոսներին դատում են, մարդիկ, որոնք կապ էլ չունեն Շուշիի հետ» ասելով Սամվել Բաբայանը դժվար թե նկատի ունենար իրեն կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Սամվել Բաբայանը հավանաբար նկատի ունի, որ Շուշիի հերոսներին դատում են մարդիկ, որոնք կապ չունեն Շուշիի հետ։ Նա չի կարող նկատի ունենալ մեզ, որովհետև նույն Շուշիի ազատագրման օպերացիայի ժամանակ չորս ուղղություններից մեկի հրամանատարը Սամվել Բաբայանն է եղել և այդ ուղղությամբ որպես զինվոր Ռոբերտ Քոչարյանն էլ է մասնակցել, իսկ ուղղություններից մեկի ղեկավարը ես եմ եղել»,–ասաց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ իրականությանը համապատասխանում է Սամվել Բաբայանի այն պնդումը, թե Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Շուշին փրկելու իր նախաձեռնած օպերացիային որոշ զորամասեր հրաժարվել են մասնակցել։

«Կարծում եմ՝ Սամվել Բաբայանի ասածն իրականությանը համապատասխանում է։ Ես որքան գիտեմ, ինչ–որ զորք պետք է գար, որ խնդիր կատարեր։ Ասում էին, որ հեսա կգան, օպերացիան կանեն, այդ հույսը եղել է, բայց չի իրականացվել։ Այն, որ Շուշիի պաշտպանության հարցում ձախողումներ են եղել, դա իրականությանը համապատասխանում է»։

Հարցին, թե Շուշիի պաշտպանության ձախողման հարցում արդյոք Սամվել Բաբայանն ունի մեղքի իր բաժինը, Սեյրան Օհանյանն արձագանքեց.

«Այդ ամենը հարցրեք պաշտպանության բանակի հրամանատարությանը, որոնք իրականացրել են պաշտպանության ողջ օպերացիան և դրա համատեքստում նաև Շուշիի օպերացիան»։

Պաշտպանության նախկին նախարարը նաև նշեց, որ պատերազմից հետո չի հանդիպել և չի զրուցել Սամվել Բաբայանի հետ։

«Առիթ չի եղել հանդիպելու»,–ասաց նա

Հիշեցնենք, որ այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե այդ ինչպես ստացվեց, որ Շուշին հանձնվեց, Սամվել Բաբայանն ասել էր. «Բոլորն այն հարցն են տալիս, թե Շուշին ո՞նց հանձնեցինք, ո՞նց ստացվեց, երբ դուք՝ բոլորդ անկեղծանաք ու խոստովանեք, թե 1992 թվականին Շուշին ոնց եք ազատագրել, հենց մի անգամ ճիշտը պատմեք, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել։ Քանի որ դուք ճիշտը չեք ասում, ասում եք՝ Շուշիի հերոսներին դատում են, մարդիկ, որոնք կապ էլ չունեն Շուշիի հետ»։