Sinquefield Cup. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Մագնուս Կարլսենն է
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 11-ին կանցկացվի վերջին՝ 9-րդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:
Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերն ունի 5 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է առաջին տեղը: Մագնուս Կարլսենը 4.5 միավորով չորրորդ տեղում է:
Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, ամերիկացի Ուեսլի Սոյին ու Հիկարու Նակամուրային, պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ ոչ ոքի խաղացել ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինի, Պյոտր Սվիդլերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Sinquefield Cup, 9-րդ տուր
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Մրցաշարային դրությունը



















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները