Թրամփի «հրե ցասումը», թե Կիմ Չեն Ընի հրթիռները՝ ումից պետք է աշխարհն ավելի շատ վախենա
Սպառնալիքները, որոնցով վերջին շրջանում փոխանակվում են Հյուսիսային Կորեան և ԱՄՆ-ն, ավելի ու ավելի լուրջ և կոնկրետ են դառնում: Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անուղղակիորեն սպառնաց ռազմական հարված հասցնել Հս. Կորեային, Փհենյանը հայտարարեց, որ դիտարկում է Գուամ կղզու ամերիկյան ռազմաբազաներին հրթիռային հարվածի հնարավորությունը, գրում է Focus գերմանական պարբերականը:
Բանավոր կերպով առճակատումը շիկացել է՝ Թրամփն իր «կրակով և ցասումով» Կիմ Չեն Ընի և նրա «տոտալ պատերազմի» խոստումների դեմ, գրում է Անյա Վիլները։
Ինչպես ԱՄՆ-ի նախագահի, այնպես էլ Հյուսիսային Կորեայի առաջնորդի տրամադրության տակ է գտնվում զսպող ռազմական և միջուկային պոտենցիալը, բացի այդ, երկուսն էլ անկանխատեսելի են, ինչը հատկապես վտանգավոր է դառնում՝ հաշվի առնելով նրանց երկուսի մոտ միջուկային զենքի առկայությունը: Այսպիսով՝ ո՞ւմից պետք է աշխարհն ավելի շատ վախենա, հարցնում է հոդվածագիրը:
Թրամփն արդեն ցույց է տվել, որ հակված է հապշտապ որոշումներ կայացնելուն, այդ թվում՝ ռազմական: Այդպես, այս տարվա գարնանը գազային հարձակման ենթարկված երեխաների կադրերի տարածումից հետո նա էմոցիոնալ որոշում կայացրեց՝ ի զարմանս միջազգային հանրությանը՝ հրահանգելով օդային հարված հասցնել Սիրիայի ավիաբազայի ուղղությամբ: Հյուսիսային Կորեայի դեպքում նմանատիպ արձագանքը շատ ավելի լուրջ հետևանքներ կունենար, ասված է հոդվածում:
Մտավախություններ է առաջացնում նաև այն փաստը, որ Թրամփն այնքան էլ չի լսում փորձագետների խորհուրդները՝ միևնույն ժամանակ շատ սուղ պատկերացումներ ունենալով աշխարհում առկա հակամարտությունների մասին:
Այնուամենայնիվ, չնայած իր արտաքին կուրսի անկանխատեսելիությանը, Փհենյանի նկատմամբ իր քաղաքականությունում ԱՄՆ ներկայիս նախագահն այնքան էլ չի տարբերվում իր նախորդներից, նա ընդամենն ավելի ռազմատենչ հռետորաբանություն է օգտագործում: Միևնույն ժամանակ, նա մշտապես Կիմ Չեն Ընի ռեժիմին բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորություն է ընձեռում:
Ինչ վերաբերում է Կիմ Չեն Ընին, նա ներքին քաղաքական ճնշման տակ է հայտնվել ԱՄՆ-ի հասցեին իր սպառնալիքների առնչությամբ: Դժվար է պատկերացնել, որ նա հրաժարվի իր խիստ դիրքորոշումից կամ անգամ միջուկային ծրագրից և չկորցնի դեմքը երկրի ներսում, գրում է հեղինակը:
Կիմը, իր նախորդների պես, գիտակցում է, որ «ԱՄՆ-ի հետ պատերազմը ռեժիմի համար ինքնասպանություն կլինի»:
Փորձագետների մեծ մասը կարծում է, որ Կիմ Չեն Ընին չի հետաքրքրում ԱՄՆ-ի ջախջախումը որպես թշնամու, Փհենյանի համար կարևոր է պահպանել սեփական ռեժիմը, այդ պատճառով Հս. Կորեայի առաջնորդն այդպես առաջ է տանում իր միջուկային ծրագիրը և ագրեսիվ արձագանքում այն փակելու ցանկացած առաջարկի:
Մնում է միայն հուսալ, որ Թրամփը կլսի իր արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներին, նշում է հոդվածագիրը:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի