Հս. Կորեայից հնչող սպառնալիքների ֆոնին Ճապոնիան հրթիռային համակարգեր է տեղակայել Տոկիոյի կենտրոնում (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայի կողմից Գուամ կղզու ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու սպառնալիքից հետո Ճապոնիայի իշխանությունները հրթիռային համակարգեր են տեղակայել Տոկիոյի կենտրոնում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, որ PAC-3 Patriot հրթիռային համակարգերն արդեն տեղում են: Ճապոնական իշխանությունների համաձայն՝ իրենք պատրաստ են հարվածել հյուսիսկորեական հրթիռներին, եթե դրանք անցնեն երկրի օդային տարածքով:
Նախկինում Տոկիոն նախազգուշացրել է, որ ոչ մի դեպքում սադրանք չի հանդուրժի ու կհարվածի հյուսիսկորեական հրթիռներին, եթե դրանք անցնեն երկրի վրայով:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան հայտարարել է, որ Փհենյանի հրթիռային հարձակումը սպառնալիքի տակ կդնի Ճապոնիայի՝ որպես պետություն գոյությունը:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ Կորեական թերակղզու շուրջ ստեղծված լարված իրավիճակի պատճառով վերջին ամիսներին Ճապոնիայում կտրուկ ավելացել է ստորգետնյա թաքստոցների պահանջարկը:
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը տարածել է Հս. Կորեայի ազգային բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, համաձայն որի՝ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը:
Հարվածները կարող են հասցվել՝ այդ թվում նաև ԱՄՆ ռազմական օդուժի «Անդերսոն» բազային, որտեղ գտնվում են «Հյուսիսային Կորեայի նյարդերի վրա ազդող» ռազմավարական ռմբակոծիչները:
Հայտարարության համաձայն՝ ուսումնասիրվող ծրագիրը շուտով կներկայացվի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին, իսկ հետո այն կարող է ցանկացած պահի «պրակտիկորեն կիրառվել, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չենը Ընը որոշում կայացնի»:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի