Զանգվածային թունավորումներ մեքսիկական մրգերից
Ամերիկյան 16 նահանգներում հարյուրավոր մարդիկ թունավորվել են Մեքսիկայից ներկրված պապայայից: Ավելի քան 100 մարդ է թունավորվել, 35-ը հոսպիտալացվել է: Նյու Յորքի նահանգում մեկ մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ՝ մրգերում սալմոնելայի բակտերիաներ են հայտնաբերվել:
Հիվանդությունների վերահսկողության ամերիկյան կենտրոնի (CDC) հաղորդմամբ՝ գլխավոր հարուցիչը Maradol պապայան, որը ներկրվում է Մեքսիկայից:
CDC-ում կարծում են, որ վարածված մրգերը սկսել են տարածվել Մեքսիկայի Կամպեչե շրջանի ֆերմաներից մեկում, որն ԱՄՆ-ում պապայա է վաճառում Caribena, Cavi եւ Valery ապրանքանիշերով: Համաճարակի պատճառով այս ապրանքանիշերի խմբաքանակները հանվելու են վաճառքից:
Միաժամանակ, CDC-ն հասարակությանն ու ռեստորաններին կոչ է արել հետաքննության ընթացքում հրաժարվել Maradol պապայայից:
Վարակի դեպքեր գրանցվել են դեռեւս մայիսին, սակայն հուլիսի 21-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 47-ի, իսկ եւս երեք շաբաթ անց կրկնակի ավելացել է՝ հասնելով 109-ի:
Վարակի ամենաշատ դեպքերն արձանագրվել են Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգներում:
Թունավորման դեպքեր գրանցվել են նաեւ ամերիկյան հետեւյալ նահանգներում. Կոնեկտիկուտ, Դելավեր, Այովա, Կենտուկի, Լուիզիանա, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Մինեսոտա, Հյուսիսային Քարոլինա, Օքլահոմա, Փենսիլվանիա, Վիրջինիա եւ Վիսկոնսին:
Սալմոնելայի բակտերիաները կարող են այնպիսի ախտանշաններ լինել, ինչպիսիք են փորլուծությունը, ստամոքսում ցավերն ու տենդը: Սալմոնելայով վարակվելու վտանգը, որպես կանոն, կապված է կենդանիների եւ մի շարք մթերքների՝ ձվի, կաթի եւ մսի հետ: Սակայն մրգերն ու բանջարեղենը նույնպես կարող են հարուցիչ լինել, եթե աճեցվել են այնպիսի ֆերմաներում, որտեղ կենդանիներ կան:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի