ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր. կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման համակարգ կներդրվի
Ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, ըստ որի՝ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Մինչ այս պարտադիր էր 9-ամյա կրթությունը: Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նկատեց, թե պարտադիր լինելն աշխարհում կայուն զարգացման նպատակներից մեկն է, որը ՀՀ-ում ոչ միայն օրենքի, այլ նաև սահմանադրական պահանջ է:
Աշոտ Արշակյանը, խոսելով ռիսկերից, նշեց, որ խնդիր ունեն յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման հետ: «Կան երեխաներ, որոնք ավարտելով 9-ամյա դպրոցը, չեն շարունակում կրթությունը, իսկ սեպտեմբերից 1-ից պետք է պարտադիր հաճախեն կա՛մ ավագ դպրոց, կա՛մ արհեստագործական ուսումնական հաստատություն, կամ միջին մասնագիտական ուսհաստատություն»,-ասաց նա:
Արշակյանը նշեց, որ դպրոցն ավարտելուց հետո խնդիր կա այդ երեխայի բազան ունենալու, ճշգրտելու և կրթությունը կազմակերպելու հետ կապված: «Օրենքի պահանջ է, որ մինչև 2025թ-ը անցնելու ենք համընդհանուր ներառական կրթության կազմակերպման, և կարիք կա կրթության առանձնահատուկ պայմանների կրթության իրավունքի իրացման հետ: «Որոշ դեպքերում ծնողների չգիտակցելու կամ խնդրին լուրջ չվերաբերվելու դեպքում շատ երեխաներ կարող են դուրս մնալ կրթությունից»,-ասաց նա և նշեց, որ կրթությունից դուրս մնացածների թվում հիմնականում այն երեխաներն են, որոնց դեպքում երեխայի 6 տարին լրանալիս ծնողը մտածում է փոքր է ու չի ուղարկում:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ սեպտեմբերից փորձնական Լոռու մարզում մեկնարկելու է ծրագիր, ըստ որի՝ կրթությունից դուրս մնացած երեխաները վաղ կհայտնաբերվեն և դպրոց կուղարկվեն: «Փորձնական համակարգի կիրառումը Լոռու մարզից է սկսվելու, ամփոփումից հետո 2018-ին ամբողջ հանրապետության տարածքում արդեն կներդրվի»,-ասաց նա:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշեց, որ կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը միայն ԿԳՆ-ի խնդիրը չէ: Ըստ նրա, վիճակագրական տվյալներով կրթությունից դուրս է մնում տարեկան մոտ 300 երեխա, որը մեկ տոկոսից էլ քիչ է: «Այսինքն՝ շուրջ 300 երեխա չի շարունակել տվյալ ուսումնական տարում կրթությունը, անավարտ է թողել, և գուցե սեպտեմբերին կգա: Խոսքն այն երեխաների մասին է, որոնք մեկ անգամ եղել են դպրոցում ու ուսման կեսից դուրս են մնացել, որոնք հիմնականում սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքներ են»,-ասաց նա և շեշտեց նաև համընդհանուր ներառական կրթության ապահովման խնդրի մասին:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանի հավաստմամբ՝ 9-ամյա կրթությունից հետո չշարունակողների թիվը շատ փոքր է, չնչին է, և կազմում է 0,0 01 %:
«2016-ի թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ 9-ից հետո մոտ 98%-ը շարունակում է կրթությունը: Իսկ այն հայտարարությունները, թե 10%-ը չի շարունակում, խոսքը վերաբերում է ավագ դպրոցներին, այսինքն՝ ավագ դպրոց չեն գնում, բայց գնում են նախնական կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններ: Այսինքն, ըստ էության, պետությունը խնդիր ունի լուծելու 2%-ի, որ կրթությունը շարունակեն»,-ասաց նա և հստակեցրեց՝ օրենքը չի պարտադրում ավագ դպրոց գնալ, այլ կարող են գնալ նաև մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Անդրադառնալով կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման համակարգին՝ Արտակ Պողոսյանը նշեց, որ դրանով հնարավորություն կունենան հետևել յուրաքանչյուր երեխայի և հասկանալ՝ այդ նույն երեխան ինչու չի շարունակում հաճախել դպրոց:
Ըստ պաշտոնյայի՝ սեպտեմբերի 10-ից հետո, երբ դպրոցներում հստակեցվի աշակերտների թիվը, ավտոմատ համակարգը ցույց կտա, թե 2011-ին ծնված երեխաներից, որոնք բազայում են գրանցված, կա՞ որևէ մեկը, որ որևէ դպրոցում ներգրավված չէ՝ հստակ պարզելով՝ այդ երեխաները ՀՀ-ում են, դո՞ւրս են եկել հանրապետությունից, բոլոր պատճառները՝ ինչու չեն եկել»,-ասաց նա:
Մանրամասները՝ tert.am-ում


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են