Ադրբեջանի բնակիչները վախենում են այլախոհների հանդեպ իշխանությունների նոր ճնշումներից
Ադրբեջանի բնակիչները վախենում են այլախոհնեի հանդեպ իշխանությունների նոր ճնշումներից։
contact.az–ի իրականացրած առցանց հարցման արդյունքներով՝ 198 մարդուց 171-ը համարում է, որ Աֆղան Մուխթարլիի հետ տեղի ունեցած միջադեպը վկայում է ճնշումների նոր ալիքի մասին։ 15 մարդ համարում է, որ իշխանությունների վարկածն արժանահավատ է։ Մնացածը դժվարացել են պատասխանել։
2015-ից Վրաստանում բնակվող Մուխթարլին մայիսի 29-ին անհետացել էր Թբիլիսիում։ Հետագայում պարզվել էր, որ նա կալանավորված է, գտնվում է Բաքվում ու մեղադրվում ապօրինի սահմանահատման, մաքսանենգության ու ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու մեջ։ Բաքվի դատարանը մայիսի 31-ին նրան բանտարկել է։ Լրագրողի ընտանիքը վստահեցնում է, որ նրան առեւանգել են, նրա հագուստի մեջ միտումնավոր գումար են դրել ու գաղտնի հասցրել Ադրբեջան։ Մուխթարլիի ազգականները նաեւ վստահ են, որ նրա առեւանգմանը մասնակցություն ունեն վրացական իրավապահ մարմինների ներկայացուցիչները։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի