Կիմ Չեն Ընը դիվանագիտական լեզուն չի հասկանում. Թիլերսոն
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի «կրակի և ցասման» մասին իր խոսքերով փորձել է հզոր ուղերձ հղել ԿԺԴՀ-ի սպառնալիքներին ի պատասխան, հայտնում է Reuters գործակալությունը:
Այդ մասին նա լրագրողներին ասել է դեպի Գուամ կղզի ճանապարհին, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմաբազան և որի ուղղությամբ Փհենյանը սպառնում է հարված հասցնել:
«Ես կարծում եմ, որ նախագահը հզոր ուղերձ է հղել Հյուսիսային Կորեային, մի լեզվով, որը կհասկանա Կիմ Չեն Ընը»,- նշել է պետքարտուղարը:
Թիլերսոնն ընդգծել է, որ Կիմ Չեն Ընը «կարծես չի հասկանում դիվանագիտական լեզուն»:
Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը տարածել է Հս. Կորեայի ազգային բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, համաձայն որի՝ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը:
«Ներկայում ռազմավարական ուժերը մանրազնին ուսումնասիրում են Գուամ կղզում հիմնական ամերիկյան ռազմաբազաները զսպելու նպատակով գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով հարվածելու վերաբերյալ օպերատիվ ծրագիրը»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ շարունակում է խիստ լարված մնալ: Միացյալ Նահանգները բազմից հայտարարել է, որ «Փհենյանի նկատմամբ ռազմավարական համբերության ժամանակաշրջանն արդեն ավարտված է» և որ միջուկային ծրագիրն ակտիվ զարգացնող Կորեայի դեմ, հնարավոր է, ռազմական ուժ կիրառվի: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը սպառնում է ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի