Հնդկաստանում սուրճի արտադրությունը կարող է հասնել 8 տարվա նվազագույն մակարդակին
Հարավային Հնդկաստանի պլանտատորների ասոցացիան (UPASI) տեւական երաշտի պատճառով կանխատեսում է հաջորդ սեզոնում սուրճի արտադրանքի նվազում մինչեւ վերջին ութ տարիների նվազագույն մակարդակ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Գյուղատնտեսական տարվա ընթացքում, որը հոկտեմբերի 1-ից է սկսվում, արտադրությունը կարող է նվազել մոտավորապես մինչեւ 300 հազար տոննա։ Դա կլինի ամենացածր ծավալը 2009/2010 թվականներից, երբ բերքը կազմել է 289․6 հազար տոննա։
Ճշգրտում են, որ ընթացիկ սեզոնում սուրճի արտադրանքը կանխատեսվում է 316․7 հազար տոննայի մակարդակով։
Հնդիկ օդերեւութաբանների տվյալներով, այս ամռանը տեղումների ծավալը երկրում մոտավորապես 18 տոկոսով ցածր է եղել միջին մակարդակից։ Ընդ որում Կարնաթաքա նահանգում, որին բաժին է հասնում սուրճի ցանքատարածքների մոտ 70 տոկոսը, տեղումների քանակը 26 տոկոսով ցածր է եղել վերջին 50 տարիների միջին ցուցանիշից։
Հնդկաստանը այլ երկրներ է մատակարարում սուրճի 70 տոկոսը ու բերքի նվազումը կարող է բացասաբար անդրադառնալ արտահանման վրա։ Դա առաջացնում է մտահոգություններ, քանի որ երաշտի հետեւանքով արտադրությունը կրճատվել է նաեւ Բրազիլիայում։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի