Կրակոցներ Երևանում
Երեկ՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վ Վահյան փողոցում անհայտ անձը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է BMW մակնիշի ավտոմեքենայի անվադողը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ կրակոցներն արձակել է նույն փողոցի 45/1 տան բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Դանիելյանը՝ Վիկինգ MP-446 տիպի ատրճանակից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ Ա. Դանիելյանի և նրան անծանոթ մի քանի անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Ա. Դանիելյանը իր տան 2-րդ հարկի պատուհանից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ վնասվել է Հ. Ներսիսյան փողոցի թիվ 14/1 շենքի հարևանությամբ կայանված նույն շենքի բնակիչ՝ 69-ամյա Հակոբ Օսիկյանին պատկանող BMW մակնիշի 34 AՍ 710 համարանիշի ավտոմեքենաի անվադողը։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 13 հատ պարկուճ և 1 հատ գնդակ։ Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Դանիելյանը ինքնակամ ներկայացրել է ատրճանակը, որն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և նշանակվել են ապրանքագիտական, դատաձգաբանական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Դանիելյանը բնակության վայրից չբացակայելու պայմանով ստորագրությամբ ազատ է արձակվել։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են