Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորությունները Իրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. Axios Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ 2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան Հունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքը Երկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ» Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները Ուկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Թենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնել Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը

Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորություններըԻրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. AxiosՌոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն ԹորոսյանՀունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքըԵրկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ»Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքներըՈւկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել էԹենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնելԲավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում, եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի. ՓաշինյանՄոդուլային ատոմակայանը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու. ՓաշինյանՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Վաղ հայտնաբերումը վճռորոշ է. մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսըԲորդոն վաճառվել է 1 եվրոյովՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ ՓաշինյանՖեյրֆորդի ավիաբազայի բարդ հետաքննությունը շարունակվում է2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանMy Fin UCO-ն լիցենզիա չունի և գործում է ԿԲ վերահսկողությունից դուրս. ԿԲՀանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումըԱրև և քամի. ինչպե՞ս է Վարդենիսը վերածվում վերականգնվող էներգետիկայի հանգույցիՀոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվՈւղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողինՀնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարըԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք)Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)
Հայաստան

Ամուլսարի հանքի շահագործումն իսկական աղետ կլինի

Մի շարք բնապահպանական կազմակերպություններ 2017 թվականի օգոստոսի 4-ին դիմում են ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացվել են միջազգային անկախ փորձագետների վերջերս իրականացրած մասնագիտական հաշվետևություններն ու եզրահանգումները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Դիմումի մեջ բացահայտվել են նաև այն օրենսդրական հիմքերը, որոնք թույլ են տալիս ուժը կորցրած ճանաչել այս աղետաբեր նախագծին տրված դրական եզրակացությունը։

Ներկայացնում ենք դիմումի բովանդակությունը․

«Հավանաբար տեղյակ եք, որ երեք միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպություններ (Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից)՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Հարութ Բրոնոզյանի պատվերով, ուսումնասիրել են Lydian International (Լիդիան) ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և ներկայացրել են իրենց գնահատականներն ու եզրակացությունները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ (https://goo.gl/SuprxD): Դրանք մասնավորապես առնչվում են հանքավայրի թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) գոյացման պոտենցիալին և մակերեսային ու ստորգետնյա ջրերի վրա դրա ազդեցությանը, ջրաերկրաքիմիական խնդիրների գնահատմանը, ինչպես նաև աղտոտման ենթակա ջրերի մաքրման հարցերին։ Այդ վերլուծություններն արվել են այս ոլորտում տասնյակ տարիների գործնական փորձ ունեցող PhD գիտական կոչում ունեցող չորս գիտնականների կողմից։

Դրանցում գիտականորեն հիմնավորված ներկայացված են Լիդիանի վերոնշյալ փաստաթղթերում, ռիսկերի գնահատումներում և կառավարման պլաններում առկա բազմաթիվ թերություններ, բացթողումներ, միջազգային չափանիշներով անընդունելի մեթոդների կիրառման դեպքեր, հետազոտված նմուշների անբավարար քանակներ, սխալ եզրահանգումներ և ենթադրություններ, ընդհանրապես չգնահատված կամ նվազեցված ռիսկեր, ընկերության պատասխանատվության մեխանիզմների բացակայություն և այլ լրջագույն խնդիրներ։ Պարզվել է նաև, որ Լիդիանին դեռ անհրաժեշտ է կատարել մոտ երեք տասնյակ հանձնարարականներ և ուսումնասիրություններ, որոնցից մի մասը խոշոր են, խիստ ծախսատար և երկարաժամկետ։ Դրանք վերաբերում են կույտային տարրալվացման հարթակը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, դատարկ ապարների լցակույտի աշխատանքային պլանին, երկրաքիմիական բնութագիրը և ԹԱԴ-ի կառավարումը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, աղտոտվող ջրերի վնասազերծման համակարգերին և ջրային հաշվեկշռի համար կիրառված կանխատեսելի մոդելներին։

Այս ամենի ուսումնասիրման արդյունքում այդ կազմակերպությունների անկախ փորձագետները եկել են հետևյալ միասնական եզրահանգմանը․

«Ամուլսարի հանքի շահագործումը չի կարելի սկսել այնքան ժամանակ, քանի դեռ բաց մնացած էկոլոգիական բոլոր խնդիրները պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել անկախ մարմինների/խորհրդատուների կողմից։ Նրանց հայտնաբերած բացթողումները պետք է ներմուծվեն թթվային և մետաղ պարունակող դրենաժի կառավարման պլանի մեջ, որոնք կներառեն նաև թե կառավարության, թե ընկերության պատասխանատվություններն ու պարտականությունները»:

Մենք ևս ուսումնասիրել ենք անկախ փորձագետների հաշվետևություններն ու համոզվել, որ դրանցում ներկայացված փաստերը գիտականորեն հիմնավորված են և լիովին կարող են իրավական հիմք հանդիսանալ Ամուլսարի ոսկու ծրագրի կասեցման համար։ Դրանք մեկ անգամ ևս հաստատում են տարիներ շարունակ հայ գիտնականների, մասնագետների և էկոլոգների կողմից ներկայացվող տարաբնույթ առարկությունները։

Բազմիցս նշվել է, որ հանքարդյունաբերության ոլորտում անփորձ և օֆշորային գոտում գրանցված Լիդիանի ներկայացրած հետազոտություններն ու գնահատականներն այն մասին, որ բոլոր հնարավոր վտանգները կառավարելի են՝ ոչ միայն կասկած հարուցող են, այլև՝ իրականությանը չհամապատասխանող։ Բազմիցս ասվել և գրվել է նաև այն մասին, որ ՀՀ կառավարությունը, չունենալով համապատասխան փորձառություն և մասնագիտական կարողություններ, ըստ էության չի իրականացրել սեփական մասնագիտական լուրջ փորձաքննություն, այլ ընդամենը հավատացել է Լիդիանի ներկայացրած փաստաթղթերում ներկայացված ենթադրություններին՝ անտեսելով մնացած բոլոր առարկություններն ու անկախ մասնագետների հիմնավորումները։

Մենք կոչ ենք անում ՀՀ վարչապետին հանձնարարել բնապահպանության նախարարությունը, որպեսզի նա լրջագույնս ուսումնասիրի և գնահատի միջազգային փորձագետների վերոնշյալ փաստաթղթերը, քանի որ նրանցում հստակ նշված է, որ հանքարդյունահանման հետևանքով աղտոտված ջրերի վնասազերծման ծախսերը կարող են բազմապատիկ գերազանցել պետության գանձարան մուծվելիք հարկերը, իսկ անկանխատեսելի դեպքերում՝ ամբողջովին մնալու են պետության և Հայաստանի քաղաքացիների ուսերին։ Փակման փուլում միջազգային պրակտիկայի հարյուրավոր օրինակներից երևում է, որ ռիսկը կայանում է նրանում, որ ընկերության շահույթները նվազում են ծախսերի մակարդակից ներքև, իսկ տեղի (հայկական) ընկերությունը իրեն հայտարարում է սնանկ՝ մի քանի տասնյակ տարիներով ԹԱԴ-ի վերահսկողությունը թողնելով կառավարությանը։

Միջազգային կազմակերպությունների կողմից արված հետազոտություններում առկա են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք լուրջ կասկածի տակ են դնում Լիդիանի ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը, բավարար որակյալ, թարմ տեղեկատվությունը, հիմնավորվածությունը, ամբողջականությունը («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետ), ՀՀ օրենսդրության պահանջներին ու սահմանափակումներին համապատասխանությունը (նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ), ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության նախատեսվող միջոցառումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի ծրագրի արդյունավետությունը (նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ)։

Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Ամուլսարն իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի և նախատեսվող գործունեության հսկայական ծավալների պատճառով պետք է արժանանա հատուկ ուշադրության, և բոլոր տեսակի վտանգները պիտի լինեն մասնագիտորեն խիստ հիմնավորված և մոդելավորված։ Չէ որ լրջագույն վտանգի տակ են հայտնվելու Ջերմուկի հանքային ջրերը (դրա մասին տես այստեղ https://goo.gl/s84hmL), Որոտան, Արփա, Դարբ գետերի ավազանները, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներն ու դրանք միմյանց միացնող ջրատար թունելն ու ի վերջո նաև Սևանա լիճը։

Բացի այդ պետք է հաշվի առնել, որ Ամուլսարի հանքավայրի տեղամասերի մեծ մասը գտնվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով կարող է ազդել Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված): Վերոնշյալ հետազոտություններն ապացուցում են, որ այդ բացասական ազդեցություններն անխուսափելի են և լիարժեք գնահատված չեն Լիդիանի կողմից։

Միջազգային փորձագետների վերոնշյալ հետազոտությունների արդյունքներն ըստ էության էկոլոգիական նոր գործոններ են, որոնք ի հայտ են եկել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի ՇՄԱԳ հաշվետևության փորձաքննությունն իրականացնելուց և դրական եզրակացություն տալուց հետո։ Ուստի առաջարկում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի նա համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, ուժը կորցրած ճանաչի այս նախագծին նախկին նախարարի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 դրական եզրակացությունը։

Կարծում ենք, որ ՀՀ վարչապետը կունենա բավարար կամք ստեղծված վիճակը օբյեկտիվ գնահատելու համար և կկասեցնի Հայաստանի և տարածաշրջանի կարևորագույն քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները դարեր շարունակ աղտոտման վտանգի առաջ կանգնեցնող այս ծրագիրը։ Միջազգային փորձագետներն ըստ էության արել են այն աշխատանքը, որը տարբեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել անել Հայաստանի պետական մարմինները»։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն