Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամ Շատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ Պապոյան Իսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El Pais Ռուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել «Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է Պետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի Բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր Հայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերը Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան Իրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետը ՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումը և բանակի արդիականացումը

Դատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամՇատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ ՊապոյանԻսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El PaisՌուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել էՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերըԽաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. MarcaԻլոն Մասկը դիմել է իր մեկ տարեկան որդու խնամակալության համար Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան«Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է մոր հուղարկավորության ժամանակԱզատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ ՊապիկյանԻրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետըՄայա Սանդուն պատրաստ է աջակցել Մոլդովայի՝ Ռումինիային միացմանըՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումը և բանակի արդիականացումըԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՓարիզում ֆերմերների ցույցեր են անցկացվումԲուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՄերցը հայտարարել է, որ իրանական ռեժիմի «վերջին օրերն են»Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 13-ըԱդրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարարԱրմավիրի մարզի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներինԿինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համարՄովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել. Սուրեն ՊապիկյանԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասինՊենտագոնը մեկնարկել է արհեստական ​​բանականության (ԱԲ) արագացման ռազմավարությունՄշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր. Իրանի թագաժառանգUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակըԵվրախորհրդարանը կոչ Է արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելԽուլիգանություն ռեստորանում. կան ձերբակալվածներՍև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով. Սուրեն ՊապիկյանԱյսօր փորձում են կոչումներից զրկել մարդկանց, ովքեր իրենց արյшն գնով ստացել են շնորհներ. Սուրեն ՊապիկյանՄիջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. օդի ջերմաստիճանը կնվազիՋուր չի լինի նշված հասցեներում Պարզաբանում՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալԱյց Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1,1 մլրդ դոլարովՊետք է գործողություններ անել և պետք է պայքարել ազատագրության համար. ՓեհլեվիԱռողջական վիճակից ելնելով՝ Միքայել Աջապահյանը չի կարող մասնակցել դատական նիստին. փաստաբանների թիմ«Պաշտպան հայրենյաց»-ի շահառուները 5 տարի ծառայելուց հետո կարող էին ստանալ 5մլն դրամ պատվովճար, հիմա պայմանագիրն ավելացվում է ևս 2 և ևս 5 տարով. ՊապիկյանԺամանակն է, որ Իրանի առաջնորդը հեռանա. Լինդսի ԳրեհեմՍթիվ Ուիթքոֆի հետ շփումները եղել են բողոքի ցույցերից առաջ, հետո և դեռևս շարունակվում են. ԱրաղչիՀԷՑ-ի կողմից վճարվել են մոտ 63,7 տոկոսով ավելի հարկեր և տուրքերՆարեկ Կարապետյանի պնդումը, թե Փաշինյանի աշխատակազմի ծախսերը քառապատկվել են, սխալ էՖրանսիայի դեսպանատան որոշ աշխատակիցներ լքել են Իրանը անկարգությունների ֆոնինՉինաստանը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Իրանի գործերին միջամտությանըՓարաքարի նախկին համայնքապետի սպանության դեպքով քրեական վարույթի նյութերը հանձնել դատարանԱՄՆ-ը մտադրություն չունի միջամտել Մեքսիկայից Կուբա նավթի մատակարարումներինԿաշառք ստանալու մեջ մեղադրվող ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Հայաստան

Տավուշում խուճապ չկա, բայց ինչ-որ բան է կատարվում

Տավուշի մարզի մի շարք գյուղերի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահման գծելու մասին լուրերը հայկական մամուլում և սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրին։ Ամեն ինչ ընթացավ Սյունիքում փորձարկված ու արդեն դասական դարձած սցենարով։ Սկզբում ընդդիմությունը հայտարարեց հողերը հանձնելու մասին, հետո իշխանությունը հերքեց, բայց արդյունքում պարզվեց, որ սահմանների ճշգրտման որոշակի գործընթաց ամեն դեպքում լինելու է։

Ավելի վաղ սոցցանցերում ու տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում արդեն երկու օր է` սահմանի երկայնքով շուրջ 500 խաղաղապահ ու ադրբեջանցի չափագրումներ են անում։ Իսկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրեց. «Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի (Ադրբեջանական ԽՍՀ նախկին էքսկլավ) մերձակայքում, և արդեն մոտեցել են մեր հայրենակիցներին և շատ «քաղաքավարի» ասել` ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։ Մարզային իշխանությունն ու ՊՆ-ն ավելի ուշ կտրականապես հերքեցին այդ տեղեկությունները, սակայն գործընթացն, ինչպես ասում են, արդեն սկսվել էր։

Sputnik Արմենիայի թղթակիցը որոշեց տեղում պարզել իրավիճակը։ Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի խաղաղապահ և ադրբեջանական ուժեր գյուղում չկան և չեն եղել, հողերի հանձնման մասին խոսակցություններն էլ իրականությանը չեն համապատասխանում։

«Մենք էս տարածքում ենք, և դուք էլ կարող եք փաստել, օբյեկտիվն էլ կարող է ֆիքսել, որ տարածքում խաղաղապահներ, ադրբեջանական ուժեր չկան, և նման խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցով որևէ անգամ որևէ հանդիպում չի եղել, տարածքների հետ կապված որևէ զրույց չի եղել, իրականությունն այն է, որ մենք էս պահի դրությամբ գտնվում ենք այն տարածքներում, որոնց մասին էս վերջին օրերին խոսվում է, բայց մենք ի ուրախություն բոլորիս փաստում ենք, որ չի կարա նման բան լինի, քանի որ մենք այստեղ ենք գտնվում։ Բայց եթե նման բան լիներ, մենք հաստատ գոնե 5 րոպե այստեղ չէինք կարող կանգնած լինել։ Տեղի բնակչությունը մտահոգվելու լուրջ պատճառ չունի, մարդիկ իրենց առօրյա կյանքով, իրենց առօրյա խնդիրներով, իրենց կենցաղային խնդիրներով, իրենց բնականոն կյանքով ապրում են։ Եթե նման բան չկա, մարդիկ ուղղակի նման լուրերին վերաբերվում են որպես ապատեղեկատվություն, ստահոդ լուրեր», - հավելեց գյուղապետը։

Մեր թղթակիցը համոզվեց, որ Ազատամուտ գյուղի մոտ ո՛չ ադրբեջանցիներ կան, ո՛չ էլ խաղաղապահներ, ինչը, սակայն, չի բացառում ռուս զինծառայողների հավանական ներկայությունը։ Պետք չէ ռազմական փորձագետ լինել հասկանալու համար, որ Արցախում ռուս խաղաղապահներն ու Գյումրիում 102–րդ ռազմակայանը բոլորովին տարբեր զորամիավորումներ են։

Տավուշում կան ռուս զինծառայողներ, սակայն նրանց կարելի է հանդիպել նաև Երևանում։ Եթե ռուսական կողմն աջակցում է հայկական բանակի ուժեղացմանը, ամրապնդմանը, անհասկանալի է` ինչու ռուսական համազգեստով մարդիկ չպետք է գտնվեն այս կամ այն մարզում, այդ թվում՝ Տավուշում։

Սակայն տեղի բնակիչների հետ զրույցները մեր թղթակցին համոզեցին, որ ադրբեջանական նախկին էքսկլավների հետագա ճակատագրի վերաբերյալ քննարկումներ, այնուամենայնիվ, տարվում են։

Զուգահեռաբար ակտիվ խոսակցություններ են պտտվում, թե տարածքների հավանական զիջումներին մասնակցում են ռուս զինվորականները։ Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե ով է ասել ռուսների մասնակցության մասին։ Գրեթե բոլոր բնակիչները պատասխանեցին` այդ մասին Facebook-ում են կարդացել։

Ստացվում է, որ որոշ շրջանակներ դիտավորյալ փորձում են պատասխանատվությունը գցել ռուսական կողմի վրա` միաժամանակ ստուգելով, թե ինչպես կարձագանքի հանրությունը տարածքային հավանական զիջումների լուրերին։