Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համապատասխան ամբիոնի վարիչը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, ինստիտուտի ուսանողների օգտին հովանավորչություն կատարելու համար կաշառք է ստացել նրանց ծնողներից։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ամբիոնի վարիչը նույն ինստիտուտում սովորող ուսանողի օգտին հովանավորչություն կատարելու, այն է՝ ուսումնառության ընթացքում հնարավոր խնդիրների առաջացման դեպքում դրանք լուծելու համար 2025 թվականի օգոստոսին նրա հորից կաշառք է ստացել:
Բացի այդ, պարզվել է, որ մեկ այլ ուսանողի ընդունելության քննությունների ժամանակ հնարավոր խոչընդոտների առաջացման դեպքում դրանք լուծելու համար, ինստիտուտի նախկին ուսանողներից մեկի օժանդակությամբ, 2025 թվականի հոկտեմբերին կաշառք է ստացել ուսանողի ծնողից:
Կաշառք ստանալու համար ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 10 մլն ՀՀ դրամի չափով:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև ամբիոնի վարիչին կաշառք տված և նրա կողմից կաշառք ստանալուն օժանդակած երեք անձանց: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը և ՀՀ-ից բացակայելու արգելքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...