Ինչպե՞ս է ամուսինների տարիքային տարբերությունն ազդում ընտանիքի վրա
Կոլորադոյի համալսարանի մասնագետները վերլուծել են 7682 ընտանիքի անդամների (19914 մարդ) տվյալները եւ կապ գտել ամուսինների տարիքային տարբերության եւ ամուսնությունից բավարարվածության աստիճանի միջեւ:
Ընդ որում՝ կամավորները ստիպված են եղել ամեն տարի մի շարք հարցերի պատասխանել:
Մասնագետները գնահատել են հետազոտության մասնակիցների բավարարվածության մակարդակն իրենց ընտանեկան կյանքից: Այսպես, գիտնականները հայտնաբերել են, որ տարիքային մեծ տարբերությամբ զույգերն ավելի պակաս բավարարված են ամուսնությունից, քան նույն տարիքի զուգընկերները:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ, երիտասարդ կին ունեցող ամուսինները եւ երիտասարդ ամուսին ունեցող կանայք ավելի գոհ են կյանքից, իսկ տարեց կին ունեցող տղամարդիկ եւ տարեց ամուսին ունեցող կանայք՝ պակաս բավարարված ամուսնական կյանքից:
Տարիքային մեծ տարբերությամբ զույգերի պարագայում ընտանեկան երջանկությունը 6-10 տարի է տեւել: Ժամանակի ընթացքում կյանքից բավարարվածությունը նրանց մոտ նվազել է՝ նույն տարիքի ամուսինների համեմատ:
Ըստ մասնագետների՝ նույն տարիքի զուգընկերները հաճախ են համաձայնության հասնում տարբեր հարցերի շուրջ՝ դժվարին որոշումներ կայացնելով, որոնք վերաբերում են երկուսին էլ, օրինակ՝ ծախսերի հարցում: Իսկ տարիքային մեծ տարբերությամբ ամուսինները, օրինակ, ֆինանսական ցնցումներն ավելի դժվարությամբ են հաղթահարում, ինչի արդյունքում նվազում է կյանքից նրանց բավարարվածությունը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ