Ադրբեջանը 500 մլն դոլար կհատկացնի Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցման համար
Իրանական երկաթուղիներ ընկերության միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Աբբաս Նազարին հայտնել է, որ ադրբեջանական կողմը Իրան-Ադրբեջան երկաթուղու Ռեշթ-Աստարա (Իրան) հատվածի շինարարության համար Իրանին 500 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի: razm.info-ն գրում է, որ այս մասին Նազարին հայտնել է իրանական «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում:
Երկաթուղու նշված հատվածի շինարարությունն ավարտելուց հետո ուղիղ երկաթուղային կապ կստեղծվի իրանական Բանդար Աբաս նավահանգստի և Ռուսաստանի միջև: Հետագայում այդ ուղով նախատեսվում է բեռնափոխադրումներ իրականացնել նաև Հնդկաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ:
Առայժմ երկաթգծի նշված հատվածի շինարարության ժամկետները չեն նշվում: Հայտնի չէ նաև, թե Ադրբեջանը երբ կհատկացնի խոստացած գումարը:
2016 թ. Ադրբեջանը հայտնել էր, որ իրենք արդեն ավարտել են Աստարայից Իրանի սահման շուրջ 8 կմ երկարությամբ փորձնական ռելսերի, ինչպես նաև Աստարա գետի կամուրջի կառուցումը: Սակայն երկաթգծի հիմնական հատվածը՝ շուրջ 370 կմ, պետք է կառուցվի Իրանի տարածքում:
Դրանից շուրջ 160 կմ-ը հենց նշված Ռեշթ-Աստարա հատվածն է։ Իրանական կողմի հաշվարկներով՝ միայն Ռեշթ-Աստարա երկաթգծի կառուցումը պահանջում է շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում։ 2016 թ. 500 միլիոնի պարտավորություն ստանձնել էր Ադրբեջանի միջազգային բանկը, սակայն 2017 թ. այդ բանկը հայտարարել է իր սնանկության և ռեստրուկտուրիզացիայի մասին: Ներկայում հայտնի չէ, թե ինչ միջոցներով են այդ 500 մլն դոլարը Իրանին հատկացնելու:
Ավելի վաղ՝ հունիսի 14-ին, Իրանի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները համաձայնության էին հասել իրանական Աստարայում երկաթուղային բեռնափոխադրման տերմինալների, ինչպես նաև Իրանի հատվածում շուրջ 1500 մետր երկաթուղային գծի շինարարության շուրջ:
Կառուցման ծախսերը իր վրա կվերցնի Ադրբեջանը, սակայն տերմինալները 25, իսկ ճանապարհի այդ հատվածը՝ 15 տարով վարձակալության կտվրեն Ադրբեջանին:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են