Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մայրաքաղաքում, մարզերում, գյուղերում․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Հարգելի հայրենակիցներ, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, դուք այսօր ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մեր ժողովուրդը չի պարտվել և երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Սիրելի հայրենակիցներ, դուք այսօր այս շենքում նստած դավաճաններին շատ հստակ, ուղիղ և խորը ապտակ հասցրեցիք, որ այս շարժումը չի մարել»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս պայքարը կանգ չի առնելու։ «Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մայրաքաղաքում, մարզերում, նույնիսկ հեռավոր գյուղերում մեր անհնազանդության բողոքի ակցիաները՝ առանց դադարի ակցիաներով, այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա»,–ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ երկուշաբթի օրը, ժամը 18։00-ին Կոմիտասի Պրահայի այգու դիմաց սկսում են անհնազանդության երթ, որը տարբերվելու է մյուս երթերից, քանի որ անհնազանդության երթ է լինելու։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի