ԱԳՆ-ն պատրաստվում է բանկային հաշիվներ բացել
«Իրավունք» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունն այս շաբաթ պատրաստվում է կառավարությանը ներկայացնել ԱԳՆ համակարգում հատուկ նպատակով բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ բանկային հաշիվներ բացելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ստեղծվել է հատուցման հիմնադրամ, որին հատկացումները կատարվելու են ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր սկզբունքներով: Իսկ մեր հայրենակիցների կողմից կամավոր սկզբունքով վճարումը (նվիրատվությունը) ապահով եւ վստահելի միջազգային էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի միջոցով (օրինակ՝ PayPal) կատարելու համար՝ անհրաժեշտ է մի քանի պետությունում ՀՀ դեսպանությունների եւ հյուպատոսական հիմնարկների անունով բացել բանկային հաշիվներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են