Սյունեցիներն արդեն գիտեն, որ նիկոլի պատճառով իրենց կողքին կանգնած է Ադրբեջանի կառավարությունը
Մղձավանջային ժամանակներ են: Երեսուն տարում մեր արած-դրածը կորցրինք 44 օրում, կորցինք նիկոլի վերջին երկու-երեք տարիների վարած քաղաքականության հետեւանքով: ՀՀ քաղաքացիների, արցախցիների, մեծ մասը դեռ շոկի մեջ է, դեռ նոգդաունի մեջ է, իսկ նիկոլը շարունակում է ավերել ինչ մնում է: Ընդ որում ավերում է մեծագույն զինիզմով:
Ասում է, այն էլ կառավարության նիստին՝ ի լուր աշխարհի, թե Սյունիքի մեր հայրենակիցները կզգան, որ կառավարությունը կանգնած է իրենց կողքին:
Ի՞նչ ասես, ինչ կարող ես ասել մի արարածի, որը չի հասկանում, թե ինչ է բերել սյունեցիների գլխին: Իսկ գուցե հասկանում է եւ ցինիկաբար նրանց ծաղրում է: Իսկ սյունեցին հաստատ զգում է, որ իրենց կողքին, այն էլ շատ մոտ կանգնած է Ադրբեջանի կառավարությունը՝ ադրբեջանցի զինվորականների տեսքով:
Սյունեցին տեսնում է, որ սահմանը որոշում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կառավարությունը, սյունեցին տեսնում է, որ Հայաստանի կառավարությունն անում է հնարավորը, որ այդ սահմանը գծվի հօգուտ Ադրբեջանի եւ ոչ թե սյունեցու:
Սյունեցին նաեւ տեսնում է, որ ՀՀ ներնգ իշխանությունը նիկոլի գլխավորությամբ գործեր է սարքում Սյունիքի համայնքապետերի դեմ: Սյունեցին, նիկոլ, ամեն ինչ տեսնում է եւ հույս չունենաս, թե կարող ես մարսել այն հրեշային արարքները, որ գործեցիր երկրի ու հատկապես արցախցու ու սյունեցու հանդեպ:
Սյունեցին ամեն ինչ տեսնում է: Սյունեցին տեսավ, թե ինչ եղավ ճանապարհների հետ, թե ինչ եղավ Դավիթ Բեկի, Շուռնուխի ու Որոտանի հետ: Նիկոլ, սյունեցին ամեն ինչ տեսել է եւ տեսնում է իրեն շատ մոտ կանգնած Ադրբեջանի իշխանություններին:
Սյունեցին տեսնում է ու ասում՝ չես մարսելու, նիկոլ: Սյոեւնեցին քեզ հիշեցնում է, թե ինչպես ճողոպրեցիր Սյունիքից, թե ինչպես սողեսող, գողի նման, թշնամու նման մտար Եռաբլուր: Սյունեցին ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի