Ապօրինի ընտրությունների հետեւանքները. ԱՄՆ Ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահի դեմ
ԱՄՆ Ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ։ Հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցները սահմանվում են «ժողովրդավարությունը խաթարելու կապակցությամբ»։
«Պատժամիջոցները ներդրվել են այն բանից հետո, երբ Մադուրոյի կառավարությունը Սահմանադիր ժողովի ընտրություններ է անցկացրել, որը ապօրինի կերպով ուզուրպացնում է ժողովրդավարական ձեւով ընտրված Ազգային ժողովի սահմանադրական դերը, վերաշարադրում է սահմանադրությունը ու բռնապետական ռեժիմ հաստատում։ Մադուրոյի աշխատակազմը շարունակել է Ժողովի հետ կապված իր աշխատանքը՝ չնայած վենեսուելցիները ու աշխարհի ժողովրդավարական կառավարությունները դեմ էին հանդես գալիս։ Սահմանադիր ժողովի ստեղծումը դարձել է ժողովրդավարության ու օրենքի գերակայության խաթարմանն ուղղված Մադուրոյի ջանքերի հետեւանքը»,- նշվում է հայտարարության մեջ։
Պատժամիջոցների հետեւանքով սառեցվել են Մադուրոյի բոլոր այն ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ իրավազորության դաշտում, ամերիկացիներին արգելվում է նրա հետ գործեր վարել։
«Երեկվա ապօրինի ընտրությունները հաստատում են, որ Մադուրոն բռնապետ է, որը անտեսում է վենեսուլցիների կամքը ։ Պատժելով Մադուրոյին՝ ԱՄՆ-ն հստակ հայտնում է Մադուրոյի ռեժիմի քաղաքականության հանդեպ իր վերաբերմունքի ու Վենեսուելայի ժողովրդին աջակցելու մասին»,- նշել է ֆինանսների նախարար Սթիվեն Տ․ Մնուչինը։ «Ցանկացած ոք, ով մասնակցում է ապօրինի ժողովի ստեղծմանը, կարող է հետագայում ենթարկվել պատժամիջոցների՝ Վենեսուելայում ժողովրդավարական գործընթացների ու կառույցների խաթարման համար»։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են