Սա էշություն է. ինչ հիմնավորմամբ է փոխոստիկանապետը գաղտնալսել Անդրաս Ղուկասյանին (Տեսանյութ)
Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով ազատազրկված Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել քննչական ու մեղադրող մարմինների կողմից Անդրիաս Ղուկասյանի իրավունքների խախտումը։ Այսօր՝ հուլիսի 31–ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել այս գործով առաջին նիստը։ Անդրիաս Ղուկասյանը եւ Կարեն Մեջլումյանը մանրակրկտորեն ներկայացրել են իրավուքնների խախտումների վերաբերյալ բոլոր փաստարկները, որոնց վերաբերյալ միջոնդությունները քննչական եւ մեղադրող մարմինները մերժել են։ Անդրիաս Ղուկասյանի բողոքում հատված կար նաեւ ոստիկանության անօրինականության մասին։ Անդրիաս Ղուկասյանն ասել է, որ ոստիկանությունը իրեն գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար 2016– հունիսին դիմել է դատարան այն հիմքով, թե ունեն օպերատիվ տեղեկություններ, որ Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է զանգվածային անկարգություններ սկսել սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ։ Մինչդեռ Սահմանադրության հանրաքվեն տեղի էր ունեցել 2015 թվականի դեկտեմբերին։
«Հունիսի 20–ին դեռ Սասնա ծռերը չկային եւ Ժիրայր Սեֆիլկյանը ազատության մեջ էր, արդեն կայացվել էր որոշում իմ դեմ քրեական հետապնդում նախաձեռնելու վերաբերյալ։ Փոխոստիկանապետ, գեներալ–մայոր Հունան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրելԿենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախզուական միջոցառում անցկացնելու մասին, նորից եմ կրկնում հուլիսյան իրադարձություններից մեկ ամիս առաջ։ ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ինչ–որ վարչություն օպերատիվ տեղեկություներ ստացվել այն մասին, որ Անդրիաս Ղուկասյանը սույն թվականի 2016–ի դեկտեմբերի 6–ին նախատեսված հանրաքվեին եւ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածներում ծրագրավորում է հայտարարված քաղաքացիական անհնազանդության գորոծողությունները վերածել զանգվածային ակնկարգությունների։ Այսիքն 2016 թվականին պիտի տեղի ունենար մի հատ էլ հանրաքվե, ես էլ հավանաբար ոստիկանության օպերատիւվ հեղախուզական տվայլներով պիտի ծրագրավորեի քաղաքացիական անհնազանդություն։ Այս հարցում վերջինիս օժանդակում է Պավել Մանուկյանը, Վիկտոր Դավթյանը եւ Գեւորգ Ղազարյանը։ Նշված գորոծողությունները պարունակում են քրեական օրենսգրքի 25–րդ հոդվածի 1–ին մասի եւ 38 հոդվածի 1–ին մասին 5–րդ կետի դրույթները, ուստի նպատակահարմար եմ համարում գաղտնալսել նշված հեռախոսհամարները, ինչը թույլ կտա կանխել նախապատարստվող հանցագործությունը։ Ինչպես նաեւ ստանալ այլ օպերատիվ հետաքննություն ներկայացնող տեղեկություններ»,–ընթերցել է Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, որ ինքը թեեւ ճանաչում է Պավել Մանուկյանին՝ որպես հերոս, բայց մտերիմ չի եղել հետը։
«Եթե ենթադրենք խոսքը 2015 թվականի սահմաանադրական հանրաքվեի մասին է, ակնհայտ է, որ 2016–ի դեկտեմբերի 6–ին հարաքվե չի եղել։ Ստացվում է, որ ոստիկանությունը գաղտնալսելու թույլտվություն է ստանում հարնրաքվեից կես տարի հետո որպես հիմք ընդունելով սպասվող աահմանադրական հանրաքվեն...Սա անհեթեթություն է, սա այն աստիճանի անհեթեթություն է, որ չի պահանջում լրացուցիչ զննություն ու քննություն։ ժողովրդական լեզվով ասած՝ սա էշություն է»,–հայտարարել է Անդրիաս Ղուկասյանը։
Նշենք, որ ոստիկանության այս հիմնավորումը դատարանը հիմք է ընդունել ու որոշում կայացրել գաղտնալսել Ղուկասյանի հեռախոսազրույցները։ Պաշտպանը եւս ներկայացրել է այնպիսի մանրամասներ, որոնք փաստել են Ղուկասյանի անմեղությունը։ Դատարանը հետաձգել է նիստը մինչեւ օգոտսոսի 8–ը, որպեսզի բողոքող կողմը գրավոր ներկայացնի այն միջնորդությունները, որոնք բողոքարկել են։ Նշենք, որ միջնորդությունները մեկ տասնյակից ավել են։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են