Փորձագետ. Իշխանությունը չի կարողանա ի աջակցություն Փաշինյանի տեւական հանրահավաքներ կազմակերպել
Համացանցում ֆոտոապացույցներ են հայտնվել, որոնք վկայում են իշխանության կողմից Գյումրիում երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բլոգեր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով՝ դրանցից մի քանիսը վկայում են բյուջետային կազմակերպությունների, մասնավորապես՝ Թալինի ջրանցքի, աշխատակիցների ներգրավման մասին: Միեւնույն ժամանակ, նա նկատեց, որ նույնիսկ վարչական ռեսուրս կիրառելով՝ իշխանությունը չի կարողանա բազմամարդ հանրահավաք անցկացնել, եւ դա վկայում է այն մասին, որ ժողովուրդը ցանկանում է, որպեսզի Փաշինյանը հրաժարական տա, նրա հետեւից ոչ ոք ոչ մի տեղ դուրս չի գա, այդ թվում բյուջետնիկները:
Քոչարյանի կարծիքով՝ երեկվա հանրահավաքը երկու նպատակ էր հետապնդում. առաջին հերթին՝ ցույց տալու համար, որ հնարավոր է կազմակերպել հանրահավաք ի աջակցություն մարդու, ում գործունեությունը հանգեցրել է Ղարաբաղի 9 շրջանների կորստի եւ ավելի քան 5000 երիտասարդի մահվան: «Երկրորդ հերթին, դա փորձ է «զոմբիացնելու» հասարակությանը Երեւանից դուրս»,-հավելեց նա:
Փորձագետը նշեց, որ երկու կետով իշխանությունը ձախողվել է, քանի որ մասնակցել է ընդամենը 500-600 մարդ, իսկ հաշվի առնելով այն, թե ինչ հրապարակներ է Փաշինյանը հավաքել ժամանակին, դա խայտառակ արդյունք է:
Բլոգերը կասկած հայտնեց այն կապակցությամբ, որ իշխանության գործողությունները կարող են քաղաքացիական ապստամբության կամ պատերազմի հանգեցնել, քանի որ ոչ ոք պատրաստ չէ իր կյանքը զոհել կամ սպանել ինչ-որ մեկի, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության: «Այդ քայլին չեն գնա նաեւ ուժայինները: Նրանք հասկանում են՝ ինչ է արել Փաշինյանը: Մի բան է գնալ ի աջակցության Փաշինյանի վճարված հանրահավաքների, մեկ այլ բան՝ մասնակցել Փաշինյանի համար բախումներին: Փաշինյանն այլեւս չի կարող ստանալ հասարակության վստահությունը, եթե, իհարկե, հետ չբերի կորցրած տարածքները եւ չկենդանացնի մեր երեխաներին»,-նշեց Տիգրան Քոչարյանը:
Փորձագետի կանխատեսմամբ՝ իշխանության հանրահավաքները շարունակական բնույթ չեն ունենա, քանի որ նրանց չի հաջողվի կազմակերպել հանրահավաքներ նույնիսկ Գյումրիում, որտեղ ակտիվ աշխատում են գրանտակերներ եւ որտեղ համեմատաբար շատ են Փաշինյանի աջակիցները: «Կապիտուլյացիայից հետո փորձեր են արվել հավաքելու Փաշինյանի աջակիցներին, սակայն այդ փորձերը ձախողվել են: Նա երաշխիքներ չունի, որ յուրաքանչյուր հաջորդ հանրահավաք ավելի ձախողված չի լինի, քան նախորդը»,-եզրափակեց փորձագետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Գյումրիում սակավաթիվ հանրահավաք տեղի ունեցավ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որի ընթացքում մի քանի հարյուր հայ ռազմագերիների վերադարձի չլուծված խնդրի, պատերազմում սպանվածների աճյունների շարունակվող որոնումների եւ ավելի քան երկու հազար անհայտ կորածների առկայության ֆոնին հայտարարվեց «հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի» մասին:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի