HRW. Երևանի հուլիսյան ցույցերից մեկ տարի անց բռնության զոհերը դեռ սպասում են արդարության
Human Rights Watch-ը (HRW) հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել լիարժեք հաշվետվություն տրամադրել ոստիկանության կողմից, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության բնորոշմամբ՝ «մեծ մասամբ խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ» անցած տարի հուլիսին իրականացված բռնությունների վերաբերյալ:
Հուլիսի 30-ի հաղորդագրությունում Human Rights Watch-ը նաև նշել է, որ անցյալ տարվա ընթացքում առնվազն 32 ցուցարարների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, որոնցից 21-ը դատապարտվել են, 11-ը ` ազատազրկվել:
«Երևանի հուլիսյան ցույցերից մեկ տարի անց ոստիկանական բռնության զոհերը դեռևս սպասում են արդարության և հաշվետվողականության», - հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch-ի տնօրեն Գիորգի Գոգիան՝ հավելելով․ - «Հանրության վստահությունը ոստիկանության և արդարադատության համակարգի նկատմամբ խիստ խաթարված է, և արդյունավետ հաշվետվողականության գործընթացը անհրաժեշտ է այն վերադարձնելու համար»:
Հիշեցնենք, 2016 թվականի հուլիսի 29-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակից մեկնարկած խաղաղ ցուցարարների երթը Սարի Թաղում և Խորենացի փողոցում բախվեց ոստիկանների ու նրանց թիկունքից գործող քաղաքացիական հագուստով անձանց հետ: Ի պաշտպանություն Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անցկացվող հերթական ցույցը ցրելու համար հատուկ միջոցներ գործադրվեցին, հարձակման ենթարկվեցին նաև այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողները: Տուժեցին հարյուրավոր քաղաքացիներ և շուրջ երեք տասնյակ լրագրողներ, բերման ենթարկվեց մոտ 200 քաղաքացի։
Հուլիսի 17-ի վաղ առավոտյան ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամների պահանջները ներառում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Ոստիկանական տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո զինված խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են