Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Պատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ Զելենսկի Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին Երբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշել Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի Քառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են Սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունից

15 տարի առաջ այս օրերին 4 ժամանոց բանակցությունից Ալիևը դուրս եկավ ճմրթված

Ուղիղ 15 տարի առաջ, Ֆրանսիայում, իսկ եթե ավելի կոնկրետ՝ Ռամբույեում, փետրվածի 10-ին Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացքում գրանցվեց թերևս ամենից լարված, նաև՝ տևական բանակցային փուլը: Հիմա Հայաստանի անկախության վերականգնումից հետո եղած տասնամյակները մեծ ոգևորությամբ «զրոյացնող» ճամարտակներից շատերը այն ժամանակ երևի դեռ մանկապարտեզի սեղանի տակ էին խաղում, ուստի ավելորդ չէ թեթևակի հիշեցնել, թե ինչ էր տեղի ունենում 15 տարի առաջ բարեկամական, բայց հեռավոր Ֆրանսիայում, գրում է yerevan.today-ը:

Եվ այսպես. 2006-ի փետրվարի 10-ին սկսվեցին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 Նրանք նախ Փարիզում առանձին հանդիպումներ էին ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, ինչից հետո Ռամբույե արվարձանում մեկնարկել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները, որոնք ընդհանուր առմամբ տևեցին 4 ժամ:

Հիշողները նաև կմտաբերեն, իսկ տարիքային և այլ օբյեկտիվ պատճառներով (ի վերջո, 15 տարի է անցել) չմտաբերողներին հիշեցնենք, որ Ռամբույեի բանակցային մարաթոնից հետո կրտսեր Ալիևը բավականին տառապած, եթե կարելի է ասել՝ ճմրթված տեսք ուներ: Երևում էր՝ նեղված է բանակցությունների ընթացքից, ճնշման տակ է եղել։ Եվ հակառակը՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն բնորոշ առույգ, վստահ կեցվածքով էր:

 Հարցն այն է, որ բանակցությունները, ի մասնավորի՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը երբեք էլ դյուրին ընթացք չի ունեցել, խնդիրները միշտ էլ բարդ են եղել: Ավելին, աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոններ, լինեն դա ԱՄՆ-ը, Արևմուտքը, թե Ռուսաստանը, միշտ էլ ճնշումներ գործադրել են՝ ձգտելով հասնել կարգավորման համաձայնության հանգուցակետի:

Բայց խնդիրն այն է, որ հիմա ոմանց, ավելին՝ ակնհայտորեն անարժան սուբյեկտների կողմից այդքան վատաբանվող «նախկինում» Հայաստանը ներկայացնում էին գործիչներ, որոնք կարողանում էին հստակ ու ընկալելի ներկայացնել մեր պետության դիրքորոշումը, կարողանում էին առավել քան բավարար որակով ու մակարդակով պաշտպանել մեր պետության ու մեր ժողովրդի շահերը: Այսինքն՝ էականն այն է, թե ո՛վ է մեր կողմից գլխավոր բանակցողը, ինչպիսի դիրքավորում ունի և ինչ դիրքերից է հանդես գալիս, ինչ կեցվածքով:

Ի դեպ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» հուշագրության մեջ այդ առումով բավականին խոսուն վկայություն կա՝ Ժակ Շիրակի հետ դեռևս 1997-ի դեկտեմբերին (Ռոբերտ Քոչարյանն այն ժամանաը ՀՀ վարչապետն էր), ունեցած հանդիպման և հենց Արցախի խնդրի կարգավորման թեմայի շուրջ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկման մասին:

Ընդհանրապես, Ֆրանսիայի նախագահի հետ հաստատած հարաբերությունները ճիշտ օրինակ են երկրների միջև ամուր կապի։ Այդ հարաբերությունները միայն փոխադարձ այցելությունները չեն։

Դատելով նաև նրանից, թե ինչպես տարիների ընթացքում հաստատած կապերը քանդվեցին, կարող ենք ասել, որ ճիշտ չեն պատկերացումները, որ ղեկավարները չեն կարող ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը խաթարել։ Ֆրանսիայի նախագահն այսօր, ըստ տարբեր հրապարակումների, հայտարարում է, որ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի պահվածքը։ Այնինչ, մինչ Փաշինյանը, կար փոխադարձ ջերմություն ու վստահություն։

 Փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես պետության ղեկավար, բանակցային գործընթացում հանդես էր գալիս միջնորդ-տերությունների համար ընկալելի, կառուցողական, ի լրումն՝ հաստատուն և ուժեղ դիրքերից՝ դրա համար ձևավորելով նաև արտաքին-քաղաքական, ռազմաքաղաքական, պաշտպանական և սոցիալ տնտեսական կայուն ու շահեկան հիմքեր: Ու, պետք է ընդգծել, հնարավորինս արդյունավետ պաշտպանում էր Հայաստանի, բնականաբար՝ Արցախի ու մեր ժողովրդի շահերը:

Ու հենց այդ հավասարակշռված ու ընկալելի մոտեցումն էր նաև, որ հնարավորություն չէր տալիս Ադրբեջանին պատերազմական զարգացումների հասնել։ Իսկ հակառակորդի ագրեսիվությունն ստանում էր այնպիսի հակահարված, որ նույն այդ հակառակորդը դեռ երկար ժամանակ վերքերն էր լիզում ու նաև՝ «ճմռթված» և անտրամադիր հեռանում բանակցային հերթական հանդիպումից:

 Շեշտենք՝ հույսը ոչ միայն դիվանագիտությունն էր, այլև բանակի, կար ուժերի ճիշտ հավասարակշռում, որ թշնամին չկարողանա սադրանքի գնա։ Դիվանագիտությունը չէր պարտվում, որ սկսվեր պատերազմ և միաժամանակ՝ բանակը թույլ չէր, որ դիվանագիտության մեջ խեղճացած Ալիևը ապավինի զենքին։ Խոսքը, բնականաբար, միայն Ռամբույեի բանակցությունների մասին չէ։

Երկրորդ նախագահի կառավարման շրջանում բանակցային երկարատև գործընթացը տարբեր փուլերով է անցել, եղել է սրված՝ լարված իրավիճակ, հանգիստ իրավիճակ, բայց անգամ սրված պայմաններում թշնամու մտքին պատերազմը չի եղել, որովհետև հասկացել է՝ կռվի դաշտում էլ է ճմրթված լինելու։ Մարտական կորուստների մասին վիճակագրությունն ամեն ինչ ասում է։

Ավելին, Ռոբերտ Քոչարյանը կարողացել է հմտորեն մանևրել նաև այնպիսի ծանր իրավիճակներում, երբ Հայաստանի ներսում ոմանք հատուկ հրահրում էին իրավիճակներ, որոնք դրսի ուժերին հնարավորություն էին տալիս հավելյալ ճնշում գործադրել մեր պետության այն ժամանակվա իշխանությունների վրա: Սա էլ արժե չմոռանալ:

Նշենք, որ մինչ այս իշխանությունը, Հայաստանի բանակցային դիրքերը թույլ չեն եղել, ընկալվում էր որպես կառուցողական բանակցող, ի տարբերություն Ադրբեջանի, որը շատ լավ գիտեր բանակցություններում իր տեղը և նեղացած արձագանքում էր, որ իրեն պարտադրվում է ճանաչել Արցախը։

Բնականաբար, մեծ է ներկայի հետ զուգահեռներ տանելու, համեմատելու գայթաղությունը: Բայց կներեք, ի՞նչը համեմատես: Ներկայում պետք է համեմատելու ենթակա բան լինի, որ զուգահեռ տանես: Հաղթական և ուժեղ դիրքերից բանակցող, պատվախնդիր ու հաստատակամ պետական գործչին և նրա գորունեությունը ինչպե՞ս համեմատես Արցախը թշնամուն հանձնած, բանակը ծանր կորուստների մատնած, պետությունն ու ժողովրդին աղետի մեջ նետածի հետ: Բացի այն, որ մարդկայնորեն վիրավորական է, առարկայական իրողություններն ու դրանց բովանդակության օբյեկտիվ տվյալներն են անհամեմատելի: Մի կողմում՝ կայուն, հետևողական զարգացում, առաջընթաց և արտաքին վտանգներին արդյունավետ դիմակայում, մյուս դեպքում՝ բացարձակ կապիտուլյացիա և պարտվողականություն՝ բոլոր ուղղություններով:

Պարտվողականություն, որի պատկերային խորհրդանիշը ճմռթված ու ծուռվիզ Փաշինյանն է՝ ինքնագոհ մեծամտությամբ քթի տակ ժպտացող Ալիևի դիմաց: Թույլերն ու տկարները միշտ արդարացումներ են փնտրում: Իսկ կամային և ուժեղ անհատները ստանձնում են պատասխանատվությունը, փնտրում են առկա խնդիրները լուծելու հնարավորություններ և, որպես կանոն, կարողանում են հասնել հաջողությունների: Ու, հաճախ նաև հենց հաջողությունների հասնելու պատճառով է, որ այդպիսիք դառնում են թույլ ու տկարների աչքի փուշը:

yerevan.today