Պուտինը լկտիություն է անվանել ԱՄՆ սենատի ընդունած հակառուսական օրինագիծը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների Սենատի կողմից ընդունված նոր հակառուսական օրինագիծը, ասել է, որ դա լկտիություն է:
Ինչպես նշում է The Guardian-ը, ՌԴ ղեկավարը նշել է, որ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը միջազգային իրավունքի խախտում է: Պուտինը սպառնացել է, որ փաստաթղթի՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվելու ու օրենք դառնալու դեպքում, Ռուսաստանը կդիմի համարժեք քայլի:
«Առայժմ մենք շատ զուսպ ու համբերատար ենք, բայց կգա մի պահ, երբ պատասխան տալու անհրաժեշտություն կլինի: Հնարավոր չէ անվերջ հանդուրժել մեր երկրի նկատմամբ իրականացվող լկտիությունը: Նման մոտեցումն անընդունելի է՝ դա միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի խախտում է»,-ասել է Պուտինն իր ֆինն գործընկեր Սաուլի Նիինիստոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Այնուհանդերձ՝ ՌԴ ղեկավարը չի մանրամասնել, թե ինչպես է Ռուսաստանը պատասխանելու ԱՄՆ-ին:
Աղբյուրը, հիմնվելով քաջատեղյակ աղբյուրների վրա, չի բացառում, որ Մոսկվան կարող է երկրից արտաքսել ամերիկացի դիվանագետներին, առգրավել նրանց դիվանագիտական գույքը, խստացնել Ռուսաստանում գործող ամերիկյան ընկերություններին ներկայացվող պահանջները, դադարեցնել հարստացված ուրանի արտահանումն ԱՄՆ:
Միացյալ Նահանգների Սենատը, հավանություն տալով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին, նախագահ Դոնալդ Թրամփին դրել է անհարմար դրության մեջ ու փաստացի ստիպել նրան կամ ավելի կոշտ դիրքորոշում ունենալ Մոսկվայի նկատմամբ, կամ էլ վետոյի իրավունք կիրառել օրինագծի դեմ՝ բարկացնելով հանրապետական կուսակիցներին:
Սենատի կողմից ընդունված օրինագիծն ի չիք դարձրեց Թրամփի բոլոր հույսերն առ այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարելի է կարգավորել:
Օրինագիծը, որի դրույթներից մեկի համաձայն՝ Թրամփը հնարավորություն չի ունենա մեղմել նախկինում Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, այժմ ուղարկվելու է Սպիտակ տուն, որպեսզի Թրամփը կա՛մ ստորագրի, կա՛մ վետո կիրառի դրա դեմ:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են