Բրաուդերը Պուտինին անվանել է աշխարհի ամենահարուստ մարդը
Բրիտանական Hermitage Capital ներդրումային հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրաուդերը, ԱՄՆ սենատի իրավաբանական հանձնաժողովում ցուցմունք տալիս, որը հետաքննում է նաեւ նախագահական ընտրություներին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը, Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Այս մասին հաղորդում է «Դոժդ»-ը՝ վկայակոչելով CNS News-ը։
«Վլադիմիր Պուտինին ես համարոմ եմ աշխարհի ամենահարուստ մարդը։ Ես կարծում եմ, որ նրա կարողությունը շուրջ 200 մլրդ դոլար է։ Այդ գումարները պահվում են ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ՝ ամերիկյան բանկերում», -ասել է Բրաուդերը։
Բրաուդերը նաեւ ընդգծել է, որ Պուտինն նկատմամբ եւս կարող է գործել Մագնիտսկու օրենքը, որն ԱՄՆ սենատն ընդունելէ 2012 թվականին։
Washington Examiner-ը նշել է, որ ըստ Բրաուդերի, Վլադիմիր Պուտինը թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինի օֆշորային ընկերության միջոցով նախատեսում էր ստանալ 230 մլն դոլարը, որի մասին խոսում էր Սերգեյ Մագնիտսկին։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են