Փաշինյանը արտաքին քաղաքականության մեջ «իզգոյ» վիճակում է. քաղաքագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բավականին ընկել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը:
«Իրենք ինչ մտածում են, որ իրենց ղեկավարը կապիտուլյացինա ստորագրեց, Ադրբեջանի բռնապետին 12 հազար քառակուսի մետրից ավելի տարածք տվեց, բոլորը դա պետք է ուախությամբ ընդունեին, ով է ասել, որ իրենք անձեռնմխելի են: Բազմաթիվ մարդիկ կան, որոնք կտրուկ փոխել են իրենց դիրքորոշումը դավաճան Նիկոլի եւ նրա թիմի նկատմամբ, եւ կան բազմաթիվ մարդիկ, որոնք փոխելով իրենց կարծիքը այս իշխանությունների նկատմամբ, չեն ցանկանում նախկինների վերադարձ: Բայց այն, որ իրենց նկատմամբ վստահությունը, համակրանքը իրենց նկատմամբ նվազել է, դա փաստ է: Եթե ընտրություններին հայ ժողովուրդը 70 տոկոս ձայն տվեց կապիտուլյանտ ղեկավարին, նշանակելու է, որ նա իրավունք չունի ունենալու անկախ պետություն, որովհետեւ այն, ինչ որ տեղի է ունենում ՀՀ-ում աբսուրդի ժանրից է, երբ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը փորձում շարունակել պաշտոնավարումը»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով, եթե երկրի ներսում ինչ-որ ձեւաչափով ստացվում է շարունակել երկրի ղեկավարումը, ապա արտաքին քաղաքկանության ոլորտում, դա Փաշինյանի մոտ ընդհանրապես չի ստացվում:
«Փաշինյանը արտաքին քաղաքականության մեջ «իզգոյ» վիճակում է: Ղազախստանում Փաշինյանը միայն տվյալ երկրի վարչապետի հետ հանդիպեց, որն էլ ստիպված էր հանդիպել, այլ երկրների պատվիրակությունների հետ որեւէ հանդիպում չեղավ, քանի որ որեւէ ղեկավար չի ուզում գործ ունենալ կապիտուլյանտ ղեկավարի հետ»,-ասաց քաղաքագետը` նշելով, որ միջազգային հարթակում հաշվի չեն նստում ՀՀ-ի հետ Նիկոլ Փաշինյանի պատճառով:
Համբարյանի խոսքով` Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով ծաղրում եւ նսեմացնում են Փաշինյանին, ինչին չարձագանքելը, վարչապետը բացատրում է գերիներին չվնասելու պատճառաբանությամբ:
«Գերիներին կարող է Ադրբեջանը տարիներով էլ պահել եւ չվերադարձնել` հաշվի առնելով, որ երկրի ղեկին կապիտուլյանտ ղեկավար է»,- եզրափակեց նա:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի