Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Պատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ Զելենսկի Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին Երբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշել Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի Քառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են Սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունից

Օրինագիծը դատարանների բարեփոխման հետ կապ չունի. իշխանությունը ձեռնարկում է իմիտացիոն գործընթացներ. Գեւորգ Կոստանյան

ՀՀ իշխանություները Դատական օրենսգրքի փոփոխություններ նախատեսող օրինագծով ձեռնարկում են իմիտացիոն գործընթացներ, որոնք իրականում ուղղված չեն կոնկրետ խնդրի լուծմանը, այլ դրա իմիտացիայի ստեղծմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Նշենք, որ, ըստ օրինագծի, որոշվել է ներդնել երկու մասնագիտական դատարան՝ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորներ եւ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորներ:

Գեւորգ Կոստանյանը սկզբում անդրադառնալով կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների ինստիտուտին՝ օրինակ բերեց միջազգային փորձը, որտեղ առանձին հակառոուպցիոն դատարաններ պարզապես գոյություն չունեն.

«Կոնցեպցիան հետեւյալում է. ստեղծում է, ընդունենք, հակակոռուպցիոն դատարան, դա դեռեւս չի նշանակում, որ այդ քայլը միտված է կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղացնելուն եւ հակակոռուպցիոն քաղաքականությունը ավելի խստացնելուն, որովհետեւ երբ նայում ենք միջազգային պրակտիկան, թե առաջինը՝ ո՞ր երկրներում են ստեղծվել հակակոռուպցիոն դատարաններ, եւ երկրորդ, թե արդյոք այն երկրներում, որտեղ չկան հակակոռուպցիոն դատարաններ, արդյոք այդ երկրները արդյունավե՞տ են պայքարում կոռուպցիայի դեմ։

Առաջին, բոլոր այն երկրները, որոնք արդյունավետորեն պայքարել են կոռուպցիայի դեմ՝ եվրոպական երկրները, Ամերիկան, Սինգապուրը, որը կոռուպցիայի դեմ պայքարի էտալոններից մեկն է աշխարհում, այդ երկրներից որեւէ մեկում առանձին հակառոուպցիոն դատարաններ գոյություն չունեն։ Այսինքն, այդ երկրները, որոնք հստակ եւ շատ արդյունավետ պայքարել են կոռուպցիայի դեմ եւ իրենց երկրներում իջեցրել են կոռուպցիայի մակարդակը, այտեղ կոռուպցիոն դատարաններ գոյություն չեն ունեցել եւ չունեն։ Բայց դա այդ երկրներին, փաստորեն, չի խանգարել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղել։ Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բացարձակապես պայմանավորված չէ առանձին մարմինների ստեղծմամբ եւ առավել եւս դատարանների ստեղծման անհրաժեշտությամբ, որովհետեւ դատարանները կոռուպցիայի դեմ պայքարի վերջին ատյանն են»։

Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարում են ավելի համակարգված եղանակով՝ ե՛ւ օրենսդրության, ե՛ւ իրավակիրառ պրակտիկայի իրականացման միջոցով, ոչ թե տարբեր մարմիններ ստեղծելով. «Պատկերացնենք, որ ստեղծում ենք կոռուցիայի դատարանները եւ կոռուպցիայի մակարդակը չի նվազում, էլ ի՞նչ մարմին պետք է ստեղծեն, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ավելանա։ Դրա համար կոռուպցիայի դեմ պայքարի աշխարհի լավագույն փորձը բացարձակապես պայմանավորված չէ հակակոռուպցիոն մարմիններ, եւ առավել եւս հակաոռուպցիոն դատարան ստեղծելու հանգամանքով։ Հետեւաբար հակակոռուպիոն դատարանի ստեղծումը ինքնին չի նպաստում ո՛չ հակակոռուպցիոն քաղաքականության խստացմանը, ո՛չ էլ առավել եւս կոռուպցիոն հանցագործությունների կամ կոռուպցիայի կանխմանը երկրում»։

Կոստանյանի գնահատմամբ՝ դա անիմաստ քայլ է արդյունավետության իմաստով, բայց շատ վտանգավոր քայլ է նաեւ տվյալ երկրի ֆինանսատնտեսական պայմանների դեպքում. «Երբ դու ստեղծում ես դատարան, դա մեխանիկորեն ավելացնում է ծախսերը՝ պետական բյուջեի համար դատավորների աշխատավարձը, նրանց սոցիալական երաշխիքների միջոցները, դատարանի աշխատակազմի, սպասարկման ծախսերը, որոնք ահռելի գումարներ են։ Եթե միջազգային փորձը ցույց տար, որ օրինակ՝ նույն Սինգապուրը կոռուպցիայի դեմ պայքարում իր նպատակին հասել է հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ, կամ որեւէ այլ երկիր, ես կողջունեի այս նախաձեռնությունը։ Ավելին, այն երկրները, որոնք ունեն կոռուպցիոն առանձին դատարաններ, այդ երկրներում կոռուպցիայի ընկալման մակարդակը ըստ տարիների՝ որեւէ ազդեցություն չի ունեցել, ընդհակառակը աճել է ոչ միայն կոռուպցիոն հանցագործությունների թիվը, այլեւ կոռուպցիայի ծավալը։ Այդ պատճառով դա զրո նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից»։

Գեւորգ Կոստանյանը նշեց, որ ե՛ւ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, ե՛ւ քրեական արդարադատության արդյունավետության տեսակետից, այդ դատարանի ստեղծումն ունի զրո նշանակություն.

«Իսկ եթե մոտենում ենք դատավարական տեսանկյունից, կոռուպցիոն դատարան է ստեղծվում այն նպատակով, որ քննեն առանձին կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող գործեր։ Քրեադատավարական առումով կոռուպցիոն եւ որեւէ այլ հանցագործություն քննվում է նույն դատավարության սկզբունքների եւ նույն կանոններին համապատասխան։ Այդտեղ այլ կանոններ չեն կարող լինել, որովհետեւ արդար դատաքննության սկզբունքները, որոնք սահմանված են ե՛ւ մեր Սահմանադրությամբ, ե՛ւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ունիվերսալ են, եւ գործում են բոլոր տեսակի հանցագործությունների համար, հետեւաբար, դատավարական տեսակետից, եթե գտնում են, հակակոռուպցիոն դատարան ստեղծելով կնվազեն կոռուպցիոն հանգագործությունները կամ դրանցով քննության արդյունավետությունը, այդ նույն տրամադրությամբ ստացվում է, որ եթե երկրում ճանապարհատրանսպորտային պատահարներն աճել են, պետք է ստեղծել դրանց համար առանձին դատարան, եթե անչափահասների կողմից հանցագործությունների քանակը երկրում աճել է, նշանակում է՝ պետք է ստեղծվի անչափահանսերի գործերը քննող դատարան»։

Կոստանյանի խոսքով՝ քանի որ հասարակությունն արդեն տեսել է, որ իշխանությունների կողմից 3 տարի առաջ հռչակված կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը զրո արդյունք ունի, այդ պատճառով էլ ստեղծում են նոր մարմին. «Մնում է մեկ բան, որ իշխանությունների այս քայլն ընդամենը նպատակ ունի ստեղծել իմիտացիոն գործընթացներ, որովհետեւ դրանց արդյունքում է նա կարողանում հույս առաջացնել այս կամ այլ գործընթացի արդյունավետության հետ կապված։ Բայց քանի որ հասարակությունն արդեն տեսել է, որ իշխանությունների կողմից 3 տարի առաջ հռչակված կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը զրո արդյունք ունի, հիմա իշխանություններն իրենց անկարողությունը եւ կոռուպցիայի դեմ իրական պայքարի անընդունակությունը շեղելու համար ստեղծում են մի մարմին, որպեսզի ձեւավորեն այնպիսի ակնկալիք հասարակության մոտ, տեսեք՝ մենք ստեղծում ենք նոր մարմին, հետեւաբար կոռուպցիայի դեմ պայքարը մտնելու է նոր փուլ»։

Գեւորգ Կոստանյանը նշեց՝ քանի որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, այդ հակակոռուպցիոն դատարանը եւս ենթարկվելու է Եվրոպական կոռուպցիայի չափանիշներին. «Շատերն ասում են՝ այդ դատարանները ծառայելու են որպես վրեժի գործիք։ Մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, այդ հակակոռուպցիոն դատարանը եւս ենթարկվելու է Եվրոպական կոռուպցիայի չափանիշերին եւ այն շատ ուզենա էլ, չի կարող այլ բան անել, քան նախատեսված է Եվրոպայի խորհրդի պահանջներով։ Հետեւաբար այդ դատարանից ոչ մի ակնկալիք չի լինելու»։

Հարցին, ըստ իրեն, որքա՞ն ժամանակ է տեւում կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների ինստիտուտ ներդնելը, Կոստանյանն ասաց, որ եթե սկսեն արհեստական արագությամբ հասնել դրա կազմավորմանը, կարող է մի քանի ամիս տեւել. «Եթե օրենքն արդեն ուժի մեջ է, ընդամենը մնում են կազմակերպչական եւ ֆինանսական հարցերը։ Հիմա պետությունը, փաստորեն, ֆինանսական ահռելի միջոցներ պետք է ուղղի այդ մարմնի կազմավորմանը։ Ստացվում է՝ այս պահին մեր պետությունը չունի այլ անհրաժեշտ ծախսեր եւ պատրաստ է հակակոռուպցիոն դատարանի ստեղծման ծախսերը շատ արագ անել, կարող է 2-3 ամսում էլ ստեղծել»։

Հարցին, ըստ իրեն, կգտնվե՞ն դատավորներ, որոնք կցանկանան աշխատել այդ ինստիտուտում, Կոստանյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ կարող է լինել, որովհետեւ մենք մեր դատական համակարգում միշտ էլ ունեցել ենք սկզբունքային, պրոֆեսիոնալ եւ գրագետ դատավորներ, բայց միաժամանակ միշտ ունեցել ենք եւ հիմա շատ ավելի ընդգծված ունենք անգրագետ, ոչ պրոֆեսիոնոնալ եւ սկզբունք չունեցող դատավորներ, որոնք պատրաստ են»։

Անդրադառնալով մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրմանը՝ Կոստանյանն ասաց. «Սա, իմ խորին համոզմամբ, ավելի անհեթեթ նախաձեռնություն է, քան երբեւէ եղել է։ Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը մեր Սահմանադրությամբ, օրենսդրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հստակ եւ սպառիչ պայմանների ամբողջությամբ է իրականացվում։ Այսինքն՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելն էականորեն տարբերվում է քրեական գործերի քննության ե՛ւ ծավալներից, ե՛ւ բովանդակությունից, ե՛ւ էությունից. կալանավորումը ընտրում են հստակ չափանիշներով։ Այսինքն՝ սահմանված են 5 հստակ կետեր եւ եթե այդ կետերից որեւէ մեկն առկա է, կալանքը կիրառվում է, եթե առկա չէ, ապա չի կիրառվում։ Պարզ ասած՝ կա բանաձեւ եւ եթե դատավորը գործի հանգամանքները տեղադրում է այդ բանաձեւի մեջ, եթե դուրս չի գալիս դրա սահմաններից, չի կիրառվում, հակառակ դեպքում՝ կիրառվում է, կոպիտ ասած՝ դա ավտոմատացված գործընթաց է»։

Նա շեշտեց, որ առանձին դատարան ստեղծել այդ ծախսերի ամբողջությամբ ընդհանրապես արդարացված չէ. «Առանձին դատարանի ստեղծումը ոչ միայն անհրաժեշտ չէ, այլեւ անիմաստ ծախս է մեր երկրի համար այս պահին։ Եւ եթե նրանք ցանկանում են դա ստեղծել նրա համար, որ այդ դատավորները կայացնեն իրենց ցանկացած որոշումը կալանավորումների հետ կապված, բայց էլի չեն հասնելու այդ նպատակին մի պարզ պատճառով, որովհետեւ կալանավորման գործը քննող դատարանը նույնպես ենթակա է Սահմանադրության եւ Եվրոպական կոնվենցիայի պահանջներին, եւ եթե այն այդ պահանջերից շեղվելով զուտ իշխանության քմահաճույքները բավարարելու համար կայացնելու է կալանավորման որոշումներ, այդ դատավորը լինի ընդհանուր իրավասության դատավոր, թե կալանքի հարցերը քննող մասնագիտացված դատարանի դատավոր, շատ խիստ պատասխանատվության է ենթարկվելու, դատավորները դա գիտակցում են։ Մնում է մեկ պատասխան, որ իշխանություները այս դեպքում եւս ձեռնարկում են իմիտացիոն գործընթացներ, որոնք իրականում ուղղված չեն կոնկրետ խնդրի լուծմանը, այլ դրա իմիտացիայի ստեղծմանը եւ այո փորձ է արվելու այնպես անել, որ այդ դատարանի դատավորները հատուկ ընդգծված իշխանամետ եւ նիկոլամետ հայացքներ ունենան եւ ընդհանրապես արդարադատության հետ կապ չունենան։ Բայց հարց է՝ կստացվի, թե ոչ»։

Նախկին դատախազն ընդգծեց, որ դատարանների բարեփոխման հետ այդ օրինագիծն ընդհանրապես կապ չունի. «Որովհետեւ եթե խոսում ենք դատարանների բարեփոխումներից, դա ենթադրում է դատարանների անկախություն, դատավորների սոցիալական ապահովվածություն, ինչպես նաեւ դատարանների ծանրաբեռնվածությանն ուղղված միջոցառումների իրականացում, բայց աշխարհում կանոնը հետեւյալն է. Եթե դատավորները ծանրաբեռնված են, ավելացնում են դատավորների թիվը, ոչ թե ստեղծում են մասնագիտացված դատարաններ։ Տարբերությունը շատ էական է։ Դատավորների թվի ավելացման եւ մասնագիտացված դատարանների ստեղծման ծախսը տարբեր են, որովհետեւ դատավորների թվի ավելացմամբ ավելանում է միայն տվյալ դատավորների վարձատման, սոցիալական ապահովության այլ երաշխիքներ եւ նրա աշխատակազմը, իսկ երբ ստեղծում ես առանձին մասնագիտացված դատարան, դրա համար առանձին աշխատակազմ է ստեղծվում՝ սպասարկող բոլոր ինստիտուտներով՝ աշխատակազմ, գրասենյակներ, հաշվապահություն, գործերի կառավարչություն եւ այլն, էլ չենք խոսում շենքային պայմանների մասին»։

Դիտարկմանը, որ մի շարք իրավաբանների կարծիքով՝ այդ դատարաններն իշխանության շահերը սպասարկելու համար են ստեղծվում եւ հարցին՝ այդ դեպքում ո՞րն է դատախազի «առաքելությունը» լինելու դատարանում՝ Գեւորգ Կոստանյանն ասաց.

«Քրեական արդարադատությունը հիմա հասել է այն մակարդակին, որ դա այլեւս չի կարող համարվել քրեական արդարադատություն՝ սկսած խուզարկությունների կամ կալանավորումների միջնորդություններից։ Ուղղակի ուրախալի է այն փաստը, որ վերջին ժամանակներս դատարանները սկսել են շատ աելի սկզբունքային եւ հետեւողական լինել անհիմն կալանավորման միջնորդությունների մերժման հարցով։ Այնուամենայնիվ այս իշխանությունները չեն հասկանում մի կարեւոր հանգամանք, հիմա իրենք կկալանավորեն տվյալ մարդուն առանց որեւէ հիմքի կամ ապացույցի կամ որոշ դատախազների, որովհետեւ հիմա դատախազական համակարգը բաժանված է երկու մասի՝ 5 դատախազ եւ դատախազության համակարգ։ Ես կարծում եմ, որ այդ դատախազների կամայականությամբ պայմանավորված կալանավորման միջնորդությունները եթե այսօր նրանք ապօրինի կերպով բավարարեցին, վաղը պետությունը այդ ամեն ի ապօրինի գործընթացի համար անգամ ավելի մեծ գումար է վճարելու, քան այսօր մեր բյուջեն կարող է կրել։ Բացի այդ այդ նույն քննիչը, դատախազն ու դատավորը այնպիսի պատասխանատվության են ենթարկվելու, այդ թվում՝ իրենց անձնական գույքով են պատասխան տալու հասցված վնասների համար։ Այսինքն այն դատարախազը, քննիչն ու դատավորը, որի պատճառով Եվրոպական դատարանում պարտված գործ եւ հետեւաբար կորսված ֆինանսական միջոցներ, այդ անձանց անձնական գույքից անպայմանորեն ռեգրեսիվ հայցով այդ ամեն ինչը վերականգնվելու է, նրանք ուղղակի դա չեն հասկանում»։