Ռոբերտ Քոչարյան. Նոր իշխանությունը մի տեսակ պաթոլոգիական վախ ուներ բանակի հանդեպ
Հավանաբար կար այդպիսի ծրագիր՝ վստահություն մեր բանակի մարտունակության եւ վստահություն մեր ռազմական առավելության հանդեպ: Էլ ի՞նչով է այն համալրվել: Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի անպատասխանատու հայտարարություններն այն մասին, որ ապագան պատերազմ է, նոր պատերազմ, նոր տարածքներ: Այս մասին «Սպուտնիկ-Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հավանաբար կար այդպիսի ծրագիր՝ վստահություն մեր բանակի մարտունակության եւ վստահություն մեր ռազմական առավելության հանդեպ: Էլ ի՞նչով է այն համալրվել: Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի անպատասխանատու հայտարարություններն այն մասին, որ ապագան պատերազմ է, նոր պատերազմ, նոր տարածքներ: Սա հայտնի է։ Պարզապես հիմար հայտարարություն: Նման խնդիր կա: Բայց չէ որ մենք էլ տեղում կանգնած չէինք այս 30 տարվա ընթացքում:
Մենք ամրացնում էին առաջնագիծը, բանակն անընդհատ համալրվում էր ռազմական տեխնիկայով: Նոր իշխանությունները փոխել են մոտեցումը ընդհանրապես ռազմական կառուցման հանդեպ: Այսինքն, ո՞րն է խնդիրը: Նոր իշխանությունը մի տեսակ պաթոլոգիական վախ ուներ բանակի հանդեպ: Նրանք իրենք չէին ծառայել բանակում, եւ բանակին վերաբերվում էին քաղաքականապես մեծ անվստահությամբ: Այսինքն, դա նրանմց համար սպառնալի ռեսուրս էր: Ես նրանցից եմ, ովքեր ստեղծել են այդ բանակը: Նախկինները, որոնց մասին իրենք ներկայիս իշխանությունը, շատ հաճախ խոսում է, դրանք ընդհանուր առմամբ այն մարդիկ են, ովքեր ստեղծել են այդ բանակը:
Գունավոր հեղափոխությունից հետո, կամ, ասենք, իշխանափոխությունից հետո, նոր իշխանությունները շատ լուրջ անվստահություն ունեին բանակի նկատմամբ: Եւ առաջնային խնդիր էր բանակին տեղը դնելը, բանակի դերը հայ հասարակության մեջ նսեմացնելը: Նա պատերազմող երկրում է, նա միշտ պետք է բոլորովին այլ մակարդակի վրա լինի: Սկսվեցին դատավարություններ, սկսվեց գեներալներին վարկաբեկելու, պատերազմի հերոսներին վարկաբեկելու արշավ:
Մայոր Գրիգորյանի շուրջ հայտնի արշավը... այդ ամբողջ պատմությունը, որն ընդհանուր առմամբ որեւէ աղերս չուներ իրականության հետ, շոու էր եւ այդ «դեղահաբն ընդունել են»: Սկսել են ազատվել մարտունակ սպաներից, որոնք փորձառություն ունեն առաջին պատերազմից, երկրորդ պատերազմից, 2016 թվականի ապրիլյան պատերազմից, եւ նրանց փոխարեն բերել են իշխանության նկատմամբ լոյալ մարդկանց:
Այսինքն՝ բանակի նկատմամբ վերաբերմունքը վերափոխվել է, եւ անվտանգության առաջնահերթությունը փոխարինվել է լոյալության առաջնահերթությամբ: Դա նշանակում է, որ բանակում առաջատար պաշտոններին առաջադրվել են ոչ ամենամարտունակ սպաները, այլ նրանք, ովքեր վերաբերվել են այս իշխանությանը կամ որոշակի համակրությամբ, կամ եղել է որոշակի կախվածության տարր: Դա տեղի է ունեցել բառացիորեն 2018 թվականից սկսած»,-ասել է Հայաստանի երկրորդ նախագահը:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի