ԱՄՆ-Աշխարհ պատանեկան հավաքականների մրցախաղի առաջին քայլը կատարել է Գարի Կասպարովը
Սենթ Լուիսում մեկնարկել է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը, որն անցկացվում է 2 տարիքային խմբերով՝ մինչև 17 և մինչև 14 տարեկաններ:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Աշխարհի հավաքականի անդամներին ընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:
Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:
Երեկ կայացել են մրցաշարի մեկնարկային տուրերը, իսկ մրցախաղի առաջին քայլը Հայկ Մարտիրոսյան-Ջեֆֆրի Սյուն պարտիայում կատարել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը:
Հայկ Մարտիրոսյան-Ջեֆֆրի Սյուն պարտիան արդյունքում ավարտվել է ոչ-ոքի հաշվով, իսկ առաջին մրցախաղն ավարտվել է 2-2 հաշվով:
2-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանից:
2-րդ մրցախաղը նույնպես ավարտվել է 2-2 հաշվով:
Մինչև 14 տարեկանների պայքարի առաջին մրցախաղում աշխարհի հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության է հասավ ԱՄՆ-ի նկատմամբ:
Մինչև 17 տարեկանների մրցախաղում անցկացվելու է 8 տուր, իսկ մինչև 14 տարեկանների պայքարում՝ 4:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան