«Բարգավաճ Հայաստանը» դեռ չի քննարկել ՍԴ դիմելու հարցը` դատական նոր բարեփոխման պատճառով
Այն օրակարգը, որը Ազգային ժողով է ներկայացվում «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից, չի համապատասխանում առկա իրավիճակին եւ ոչ մի օգուտ չի բերում երկրին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` մեկնաբանելով նախօրեին խորհրդարանի կողմից հաստատված ՀՀ կառավարության նախաձեռնած փոփոխությունները Դատական օրենսգրքում:
Ըստ նրա` այսօր ինչ-որ աբսուրդ է տեղի ունենում: Եվ այս աբսուրդի մեջ սխալ կլինի ինչ-որ օրինագծեր բաժանել այս կամ այն կողմ: Ընդհանուր իրավիճակն այնպիսին է, որ իշխանությունները չեն կարողանում ճիշտ վերլուծել իրավիճակը, եզրակացություններ անել կամ նորմալ քայլեր ձեռնարկել:
Միեւնույն ժամանակ, Աբովյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դեռ չի քննարկել եւ չի դիտարկել Սահմանադրական դատարան դիմելու հարցը` ընդունված փոփոխությունների սահմանադրականությունը պարզելու համար:
Հիշեցնենք, որ Դատական օրենսգրքում փոփոխությունները կայանում են նոր դատավորների ի հայտ գալու մեջ, որոնք կզբաղվեն հենց խափանման միջոցների հարցերով: Ընդդիմությունն ընդգծում է, որ այս կերպ իշխանությունները մտադիր են զանգվածային բռնաճնշումներ սկսել:
Նշենք, որ Սահմանադրական դատարան դիմելու համար պահանջվում է պատգամավորների 1/5-ի ձայները (27 ձայն), որոնք խորհրդարանական ընդդիմությունն ունի` ի դեմս «Բարգավաճ Հայաստան»-ի եւ «Լուսավոր Հայաստան»-ի (երկու կուսակցություններն էլ ունեն ընդհանեւր 41 ձայն. «Բարգավաճ Հայաստան»-ը 24, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը` 17):


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի