Սաակաշվիլին խոստացել է պայքարել Ուկրաինա վերադառնալու իրավունքի համար (տեսանյութ)
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու իրավունքի համար՝ չնայած, որ իշխանություններն իրեն զրկել են քաղաքացիությունից: Այս մասին համապատասխան տեսաուղերձը քաղաքական գործիչը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ես սովորական ուկրաինացի եմ: Հիմա իշխանություններն ինձ հետ վարվում են ճիշտ այնպես, ինչպես շարքային քաղաքացիների հետ՝ անտեսելով նրանց իրավունքները: Ես Ուկրաինայում եմ ապրել ավելի քան 13 տարի, մասնակցել եմ 3 հեղափոխության: Ես ունեմ միայն մի քաղաքացիություն՝ ուկրաինական, և ես դրանից չեմ զրկվի: Ես մեկ այլ վայրում չեմ մնա ու չեմ փոխի կարգավիճակս, ես պայքարելու եմ Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքիս համար»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նաև հավելել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն «թքած ունի Սահմանադրության վրա, որի երաշխավորը պետք է լինի»:
Մինչդեռ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունն այս առնչությամբ հայտնել է, որ դա սահմանադրական, ինչպես նաև՝ Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայի խախտում է:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ քաղաքացիությունից զրկվելուց հետո «կապրի Կիևում ու կքայլի Մայդանով»:
Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 26-ին նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Հայտնի է, որ Վրաստանի նախկին նախագահն անկետա լրացնելու ժամանակ կեղծ տվյալներ է նշել: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում: Սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են