Հիմքը վերջնականապես ճաք է տվել և օր օրի դրա ամրությունը փլուզվում է. Արամ Գաբրիելյանով
Փաշինյանը և նրա ամբողջ թիմը չեն կարողանում պետություն կառավարել։ Իր տելեգրամյան ալիքում գրում է հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը։
«Կարծում եմ, վարչապետը ինքն էլ շատ լավ գիտակցում է դա և այդ պատճառով ջղաձգորեն փորձում է ինչ-որ կոսմետիկ գործողություններ անել՝ պետական կառավարման փլուզվող շենքը զարդարելու համար։ Բայց դա հնարավոր չէ անել՝ հիմքը վերջնականապես ճագ է տվել և օր օրի դրա ամրությունը փլուզվում է։ Նիկոլը մեկ ելք ունի՝ Հայաստանը հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, նա շոշափել է այդ ելքը իր կյանքի փրկության համար, և ջղաձգորեն թուրքահայերի օգնությամբ, որոնք իշխանությունում շատ են Նիկոլի գալուստի հետ, ներդնել հանրային գիտակցության մեջ։
Փաստացի Հայաստանի կանգնած է խաչմերուկում։ Պետությունը աղետից դուրս գալու երկու ելք ունի, որում նա հայտնվել է «Իմ քայլի» միջոցով, թուրքական վերահսկողություն կամ ռևանշ։ Կարևոր չէ ինչ ռևանշ՝ ռազմական, քաղաքական, հոգեբանական։ Բայց՝ ռևանշ։ Կան արդյո՞ք Հայաստանը ռևանշի տանող ուժեր։
Ըստ ինձ, ապա դեռ մարդ կա, որը իր մտավոր, կազմակերպչական, հոգեբանական և կամային ունակությունների շնորհիվ ունակ է Հայաստանը բերել վերածննդի։ Եւ դուք գիտեք այդ մարդուն՝ Ռոբերտ Քոչարյանն է։ Բոլոր անալոգիաները թերի են, բայց Հայաստանը հիմա այն վիճակում է, որում հայտնվեց Ռուսաստանը Խասավյուրտում համաձայնագիր կնքելուց հետո, բայց Հայաստանը հիմա նույն իրավիճակում է։ Այն ժամանակ Ռուսաստանի էլիտաներն արեցին միակ ճիշտ ընտրությունը՝ գտան Վլադիմիր Պուտինին։ Հետոն հայտնի է։ Պուտինը հաղթեց և փրկեց Ռուսաստանը ամբողջական փլուզումից։
Եթե վերաձևակերպենք սովետական լոզունգը՝ ասում ենք Քոչարյան, հասկանում ենք՝ Պուտին։ Հայաստանն այլ տարբերակ պարզապես չունի։
Քաղաքականության մեջ այդպես լինում է՝ Հայրենիքը կամ դանդաղ մահ թուրքական գրկում», - եզրափակում է նա։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է